March 12

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքի մեջ մեծ զորությո՛ւն կա

Աղոթքի մեջ մեծ զորությո՛ւն կա

Սիրելի՛ բարեկամ, աղոթքը մի պարզ գործողություն է։ Այն զրույց է Աստծո հետ։ Աղոթել նշանակում է կիսվել Աստծո հետ քո ապրումների մասին և այն ամենի մասին, ինչի միջով անցնում ես։ Ավելին, օրվա ցանկացած պահին, որտեղ էլ որ գտնվես, կարող ես աղոթել։ Կարող ես բարձրաձայն անել կամ անել դա անձայն, քո սրտում և քո մտքում։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ աղոթքը մի գործիք է, որի միջոցով մենք մոտենում ենք Աստծուն, երբ մեր ընտանիքը դժվարությունների միջով է անցնում։ 

Ինչպե՞ս է հնարավոր, որ նման պարզ ու հասարակ աղոթքը այդքան շոշափելի ազդեցություն կարողանա թողնել մեր ընտանիքների վրա։ 

Փիլիպպեցիս 4.6 խոսքում մենք կարդում ենք. «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն »։ 

Աղոթքը մի միջոց է, որի շնորհիվ կարող ես լռեցնել հոգսերիդ ձայնը և փոխարենը լսել Աստծո ձայնը։ Աղոթելիս դու խնդրանքներդ ուղղում ես Մեկին, Ով ողջ տիեզերքի Տերն է՝ երկիր ու Երկինք ստեղծած Արարիչը։ Նա քո Հայրն է և անտարբեր չէ քո խնդիրների հանդեպ՝ այն խնդիրների, որոնց հետ առնչվում ես քո զավակների կամ բարեկամների հետ։ Երբ աղոթքի միջոցով կարիքներդ ու խնդրանքներիդ բերում ես Տեր Աստծո առջև, Նա իրապե՛ս լսում է քեզ։ 

  • Եթե զավակներիդ հետ հարաբերություններդ խաթարված են, աղոթքը մի ահազանգ է դեպի Աստված, Ով կարողություն ունի միջամտելու, բժշկելու հարաբերություններդ և օգնելու երեխաներիդ, որտեղ էլ, որ նրանք լինեն։ (‭‭Տե՛ս Սաղմոս‬ ‭103․17 խոսքը‬)։
  • Եթե քո ամուսնությունը փլուզման եզրին է, ապա աղոթքը մեր երկնային Հորն ուղղված մի հրավեր է, որպեսզի Նա, որպես ընտանիքի Գլուխ, պահպանի այն, ինչը դեռ չի փշրվել, և վերականգնի մնացածը։ Նա Հայր է և կարող է հայրաբար միջամտել և իմաստություն տալ քեզ խաղաղության ու հաշտության ճանապարհին կանգնելու համար։ Մեր երկնային Հոր սերն անպայմանական է, և Նա երբեք չի խախտում Իր խոստումները։ (Տե՛ս ‭‭Գործք‬ ‭3․25‬ խոսքը)։
  • Եթե բախվել ես ֆինանսական ճգնաժամի, ապա այս հարցում ևս կարող ես վստահել Աստծուն, Ով կտա քեզ իմաստություն և դռներ կբացի աշխատանքի կամ օգնության համար, որոնց շնորհիվ կբավարարի ընտանիքիդ և քո կարիքները։ (Տե՛ս Սաղմոս‬ ‭37․25 խոսքը‬)։ 
  • Մենք չպետք է հոգս անենք, թե ի՞նչ ենք ուտելու կամ ինչ ենք հագնելու (տե՛ս Մատթեոս 6.25 խոսքը)։

Աղոթքը կախարդական փայտիկ չէ, որի միջոցով մենք կարգավորում ենք մեր կյանք այցելած բոլոր փոթորիկները։ Սակայն փոթորկի ամենածանր ու վտանգավոր պահին այն իրական խաղաղություն է բերում մեր սրտերում, մեր ընտանիքներում և մեր կյանքի փոթորկող մյուս ոլորտներում։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, աղոթքը վստահություն է քեզ տալիս, որ քո նեղության ու դժվարության մեջ մի բարեկամ ունես կողքիդ։ Երբ կյանքումդ արհավիրք է տեղի ունենում, քո լավագույն ու վստահելի Բարեկամը՝ Տեր Հիսուսը քո կողքին է լինում։ Նա բռնում է քո ձեռքը և ամուր սեղմում Իր սիրով ու հոգատարությամբ լեցուն ձեռքերում։ Երբ այլևս ուժ չես ունենում առաջ շարժվելու համար, Նա օգնում է՝ վերցնելով քեզ Իր այդ ձեռքերի մեջ։ Նա պահպանում է քո ընտանիքը։ Նա ազատում է քեզ բոլոր վախերից ու անհանգստություններից։ Նա քո ներսը լցնում է վստահությամբ և խաղաղությամբ։ Եվ հենց դա է աղոթքի հրաշքը։ 

Քո ընտանեկան անախորժությունների և խառնաշփոթի մեջ, երբ այլևս չգիտես, թե ինչպես վարվես, աղոթքը քո կյանքի մեջ է ներգրավվում ամենագետ Աստծուն, այն Մեկին, Ումից ոչինչ չի կարող թաքնվել, և այն Մեկը, Ով կարող է քեզ տալ իմաստություն և խաղաղություն։ 

Եղի՛ր օրհնված և Սուրբ Հոգով հարատև լեցունության մեջ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: