July-12-1

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի աշակերտները քաջալերում է մյուսներին

Քրիստոսի աշակերտները քաջալերում է մյուսներին

Սիրելի բարեկամ, որպես Քրիստոսի աշակերտներ մենք պետք է մյուսներին օգնենք ու քաջալերենք, երբ նրանք իրենց կյանքում կամ հավատքի ընթացքի մեջ բախվում են խնդիրների ու դժվարությունների։ Մենք պետք է ամեն օր ինքներս մեզ տանք այս հարցը․ «Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի այսօր ինչ-որ մեկին քաջալերեմ»։ Մենք պետք է աղոթենք և լցվենք սպասումով ու ակնկալիքով, որ Տերը կառաջնորդի ինձ և համապատասխան մարդկանց կհանդիպեցնի, կհիշեցնի կամ որևէ այլ կերպ հնարավորություն կընձեռի, որպեսզի քաջալերենք Իր սիրելի զավակներին, որոնք մեր խարխուսական խոսքերի կարիքն ունեն։ 

Աստվածաշնչում գրված է. «Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (‭Եսայիա‬ ‭50.4):‬

Մի քանի օր առաջ ես առաջարկեցի «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներին գրել ինձ, եթե աղոթքի կարիք ունեն և բազմաթիվ նամակներ ստացա։ Ինձ շատ դուր է գալիս ամենօրյա հաղորդակցության այս ձևը։ Եվ ես ուզում եմ այսօր էլ մի առաջարկով դիմել քեզ։ Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ամեն առավոտ քո աղոթքի մեջ փորձիր լսել, թե ինչ է քեզ ասում Աստված այն մասին, թե տվյալ օրը ո՞վ ունի քո քաջալերանքի կարիքը, ինչպես կարող ես խոսել ու քաջալերել տվյալ մարդուն կամ այն մարդկանց, ում Տերը այդ օրվա ընթացքում կհանդիպեցնի քեզ։ Որպես Քրիստոսի աշակերտ, դու պետք է միշտ պատրաստ լինես լսելու Աստծուն, Նրա Խոսքը, Նրա առաջնորդությունը, Նրա պատվերները… Եվ հավատա՛, երբ դու սա անես, Տերը Ինքը քո շուրթերին քաջալերանքի խոսքեր կդնի։ ?

Հաճախ, երբ խոսում եմ Աստծո հետ, հանկարծ սկսում եմ մտածել որևէ կոնկրետ մարդու մասին… Հավատում եմ, որ Սուրբ Հոգին է այդ կերպ ինձ ասում. «Քաջալերի՛ր նրան այսօր» կամ «Նամակ գրի՛ր այս մարդուն» և այլն։ 

Վերջերս էր, երբ հանկարծ հիշեցի իմ ընկերներից մեկին ու անմիջապես զանգեցի նրան, պարզվեց, որ խնդիրների մեջ էր հայտնվել։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ հենց միայն իմ զանգելը նրան արդեն իսկ քաջալերանք էր Աստծուց, որ Տերը հոգ է տանում նրա համար և հուշել է ինձ հետաքրքրվել ու զանգել օգնելու նպատակով։

Այսպիսով, եթե Աստծուց հուշում ես զգում որևէ մեկի համար, ապա զանգիր նրան կամ կարճ հաղորդագրություն ուղարկիր։ Այս պարզ որոշումը կարող է մեծ փոփոխություն բերել։ Դա իրո՛ք այդպես է։

Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին առաջնորդի քեզ և ամեն օր խնդրի՛ր Աստծուն, որ Տերը ցույց տալ քեզ, թե ում եւ ինչպես կարող ես քաջալերել։ Դու կհամոզվես, որ հաճախ այս փոքր թվացող խոսքերն ունակ են լինում մարդկանց կյանքերը փոխակերպելու։ 
Ուզում եմ հրավիրել քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես մեծ փափագ ունեմ ավելի հաճախակի լսելու Քո ձայնը։ Բացի՛ր իմ ականջները, որ լսեմ Քո գեղեցիկ ձայնը և իմ սիրտն ուղղեմ դեպի Քո հիասքանչ ճանապարհները։ Ես ընտրում եմ լսելը և հնազանդության արձագանք ունենալն այն ամենի հանդեպ, ինչ Դու ինձանից կակնկալես։ Շնորհիր ինձ զորավոր փափագ, իմաստություն, խոնարհություն և համարձակություն, որոնց կարիքն այնքա՜ն շատ ունեմ քո հավատարիմ աշակերտը լինելու համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։ 

Թող Աստված այսօր շնորհի քեզ այն խոսքերը, որոնց կարիքն ունես մյուսներին քաջալերելու համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: