January 9

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսի հանդեպ քո հավատի մեջ մեծ զորություն կա ?

Տեր Հիսուսի հանդեպ քո հավատի մեջ մեծ զորություն կա ?

Սիրելի՛  բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ երկու տարի առաջ Փարիզի հանրահայտ ավտոսրահում տեղի ունեցավ աշխարհում առաջին մեքենայի ցուցադրությունը, որի շարժիչը գործի էր դրվում մարդկային մտքի շնորհիվ:

Իրականում, մեքենայի գործարկման մեխանիզմը պարզ էր և միաժամանակ բարդ։ Տղամարդը կանգնած էր մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Նրա ուղեղին միացված են էլեկտրոդներ, որոնք հետո միանում են մեքենայի մեջ գտնվող  փոքրիկ համակարգչին: Այդ ժամանակ  տղամարդուն մնում է միայն կենտրոնանալ  մեկ մտքի վրա՝  մեքենան գործի դնելու վրա, և իսկապես, մի ​​քանի վայրկյան անց մեքենայի շարժիչը գործի էր դրվում։ 

Այս նկարագրությունը բոլորովին անհավանական կլիներ մի քանի տարի առաջ և կդասվեր ֆանտաստիկ պատմությունների շարքին, սակայն տեխնոլոգիական զարգացումն այսօր շատ ավելի առաջ է անցել, քան միայն մտքի օգնությամբ մեքենային շարժիչը գործի դնելը։

Մտքի հետ կապված տեխնոլոգիաները, արհեստական բանականության կիրառությունները, նանոտեխնոլոգիաներն ու ԴՆԹ-ի մակարդակում տեղի ունեցող փոփոխությունները և գիտական շատ այլ արդի զարգացումներ զարմացնում են ինձ։ Սակայն այս ամենից շատ ավելի զորավոր ու զարմանալի մի ուժ կա, որը միլիոնավոր անգամ ավելի ազդեցիկ կարող է լինել, եթե մարդը կարողանա բացահայտել այդ զորության ողջ ներուժը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, արդյո՞ք տեղյակ ես քո հավատքի մեջ պարփակված անասելի մեծ ներուժին։ Հավատքի շնորհիվ մեր առջև բացվող իրողությունները շատ ավելի խորն են և զորավոր, քան ցանկացած ժամանակակից տեխնոլոգիական առաջընթաց։

Տեր Հիսուսն Իր աշակերտներին սովորեցնում էր հետևյալը. «Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ» (Մարկոս 11․24)։ 

Այո՛, Տեր Հիսուսը քեզ հետևյալ խոստումն է տալիս Իր Խոսքի մեջ. «Քանի որ դու հավատում ես Ինձ և եթե համոզված ես, որ քո խնդրածը համապատասխանում է Իմ կամքին և ընդունում ես դա հենց Իմ ձեռքից, ապա Ես ի ցույց եմ դնելու Իմ զորությունը քո կյանքում»:

Արդյո՞ք սա ավելի գերբնական չէ, քան այն մեքենան, որի շարժիչը գործարկվում է մարդու մտքի օգնությամբ։ 

Ուզում եմ քաջալերել քեզ, որ հենց հիմա հավատաս Տեր Հիսուսի զորությանը։ Նրա, Ում համար դու ապրում ես… Տեր Հիսուսի համար… և քո ամբողջ հավատը ուղղես միայն Տեր Հիսուսին:

Ուզու՞մ ես տեսնել այն, ինչի մասին խնդրել ես Նրան: Ճանաչի՛ր Աստծո կամքը Նրա Խոսքի շնորհիվ և հավատա՛ Աստծո տված խոստումներին: Դու կարող ես վստահել Նրան քո բոլոր կարիքների ու դժվարությունների հարցում… Նա զորավոր է, Նա կարող է, և Նրա համար չկա անհնարին ոչինչ:

Աստված ամենակարող է։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: