October 25

Գլխավոր | Հրաշքներ | Տերն ասում է քեզ. «Մի՛ հուսահատվիր»

Տերն ասում է քեզ. «Մի՛ հուսահատվիր»

Մենք շարունակում ենք Եղի՛ր ուժեղ և համարձակ անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Այսօր Տերն ասում է քեզ. «Մի՛ զարհուրիր»:

Աբրահամ Լինքոլնը մի առիթով ասել է. «Եթե թույլ չտաք, որ ձեզ հետապնդի հուսահատության զգացումը, ապա, ի վերջո, Դուք անպայման հաջողության եք հասնելու»:

Հաճախ մեզ ավելի շատ վնասում է ոչ թե մեզ հետ պատահածը, այլ հենց մեր սխալ արձագանքը տվյալ իրավիճակին։ Պատկերացրեք մեկն իր անձնական կյանքում բախվում է շատ անախորժ իրավիճակի և սկսում է ծխել, եթե դադարեցրել էր ծխելը, կամ խմել ալկոհոլային խմիչքներ և փչացնում թե՛ իր հոգևոր վիճակը և թե՛ առողջությունը։ Մյուսը կարող է նման իրավիճակներին արձագանքել ինքնամփոփ դառնալով։ Մեկ ուրիշը՝ չափից դուրս նյարդային դրսևորումներով։ Իսկ ոմանք էլ՝ շատակերությամբ։ Մեր արձագանքները կարող են շատ տարբեր լինել։

Ի վերջո, տվյալ անախորժ իրավիճակը մեզ այնքան շատ չի վնասում, որքան մեր սխալ արձագանքը այդ իրավիճակին։ Եվ այս ամենի պատճառը հուսահատությունն է։ Այն նման է մարդու կյանքի արատավոր մի շրջանի, երբ մարդը սկսում է կառավարվել դրա հրահանգներով, սակայն այդ հրահանգները երբեք ի վիճակի չեն լինում շտկելու ստեղծված իրավիճակը:

Հեսուն հուսահատվելու և զարհուրելու շատ պատճառներ ուներ. Նոր երկիր, կամակոր ու մեծ ժողովուրդ և հզոր թշնամիներ: Բայց Աստված, այնուամենայնիվ, նրան ասում է. «Մի՛ զարհուրի՛ր, մի՛ վհատվիր և մի՛ հուսահատվիր: Եթե դու թույլ տաս քեզ վախենալ, եթե հանձնվես, հուսահատվես, ապա արդեն իսկ պարտված ես։ Դու պետք է քաջություն ընդունես Ինձնից և ամրանաս Իմ մեջ: Ես քեզ հետ եմ, և դու կարող ես հաղթել, Ես եմ քեզ զորացնողը»։

Աստված մեզ նույնպես Իր քաջալերական խոսքն է ուղղում այսօր․ «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով» (Եսայիա 41․10):

Ժամանակավոր հուսահատությունը նման է զգացմունքային վիրուսի: Մշտական հուսահատությունը նման է զգացմունքային խորը հիվանդության: Առաջինը բուժելը շատ ավելի հեշտ է, քան երկրորդը: Սակայն Աստծո համար երկուսն էլ հնարավոր է։ Եթե զգում ես, որ քեզ պատում է հուսահատությունը, ապա մի՛ ուշացրու և թույլ մի՛ տուր, որպեսզի վախը քո ներսում բույն դնի: Հայացքդ ուղղի՛ր Տեր Հիսուսին։ 

Ահա, թե ինչ խորհուրդ է տասիս Աստվածաշունչը․ «․․․նայի՛ր հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա՛ մասին մտածիր, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դու չհոգնես և չհուսահատվես» (Եբրայեցիս 12․2-3):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տեր Հիսուսը տառապեց որպեսզի ես և դու լցվենք հույսով և հավատով: Նա կարո՛ղ է քեզ հանել կյանքի ցանկացած ծանր իրավիճակից։ Նա ի զորու է քո ներսի դատարկությունը լցնել Իր ներկայության ուրախությամբ և քաղցրությամբ։ Իսկ եթե հուսահատությունը չափազանց երկար է արդեն քո ներսում, ապա մենք պատրաստ ենք օգնելու քեզ, որպեսզի քայլ առ քայլ մոտենաս Աստծուն և թո՛ւյլ տաս, որպեսզի Աստված բժշկի քո հոգու վերքերն ու վերականգնի քո ուրախությունը։ Գրի՛ր մեզ և մենք սիրով կծառայենք քեզ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: