• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 25 սպտ 2026 թ.

Աղոթքի զորության գաղտնիքը

Հրապարակման ամսաթիվ 25 սպտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Մենք արդեն խոսել ենք հաջողված աղոթքի չափանիշների մասին և շեշտել, որ այն Աստծուց մեր ուզածը ստանալու մեջ չէ, այլ Աստծու քաղցր ներկայության մեջ Նրա կամքը ճանաչելն ու Նրանից շնորհ և զորություն ընդունելը։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ արդար մարդու աղոթքի մեջ մեծ զորություն կա։ Մեծ զորություն կա ճիշտ աղոթքի սկզբունքները պահող մարդու աղոթքի մեջ։ Մեծ զորություն կա Աստծու առաջ ուղիղ կյանքով ապրող և ճիշտ շարժառիթներով Նրան մոտեցող մարդու աղոթքների մեջ։ 

«Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց» (Հակոբոս 5․16-18):

Արդարության կյանքով ապրող մարդու աղոթքի մեջ մեծ զորություն կա, որովհետև նման մարդը աղոթում է Աստծու կամքին համաձայն։ Եղիան լսում էր Տեր Աստծու ձայնն ու ուղղորդումը։ Կարևոր է հասկանալ, որ Եղիան սեփական քմահաճույքով կամ պատկերացումներով չէր առաջնորդվում, այլ առաջնորդվում էր Տեր Աստծու կամքով։ 

Զորությունը աղոթքի մեջ ոչ թե զգացմունքներն են, այլ փոփոխությունը, որ այն բերում է մարդու կյանքի մեջ: Ես հավատում եմ աղոթքով բժշկությանը։ Ես հավատում եմ աղոթքով գերբնական երևույթներին։ Ես հավատում եմ ապաշխարության համար կատարվող աղոթքի զորավոր ու ներգործող լինելուն։ Հավատում եմ ընտանիքի, երկրի և եկեղեցու համար կատարվող աղոթքների մեջ ներգործող զորության առկայությանը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, զորավոր աղոթքը փոփոխություն բերող աղոթքն է։ Երբ աղոթքի մեջ լցվում ես Տեր Աստծու կամքի գիտությամբ․․․, երբ Աստծու առջև ապրում ես հարատև ապաշխարության բերած սրբության ու արդարության կյանքով, ժամանակն է, որ աղոթես մյուսների համար։ Իսկ դու աղոթո՞ւմ ես մարդկանց համար։ Խոսքը ո՛չ միայն քո տանը մյուսների համար աղոթելու մասին է, այլ՝ կարիքի մեջ գտնվողին այցելելու և նրա համար աղոթելու մասին։ 

Եթե Աստծու առջև ուղիղ ու արդար կյանքով ապրող մարդ ես, խորհուրդ եմ տալիս Աստծու Հոգու առաջնորդությամբ փնտրել աղոթքի կարիք ունեցող մարդկանց։ Նրանք մեր շրջապատում են և այնքա՜ն կարիք ունեն Աստծու կողմից ուղարկված մարդկանց, որոնք կաղոթեն իրենց հոգսի համար։ Արդարի աղոթքը զորավոր է և ներգործում է մարդկանց կյանքերի վրա։ Իսկ քո աղոթքի մեջ կա՞ այդ զորությունը։ Դու աղոթո՞ւմ ես մարդկանց համար։ Առաջարկո՞ւմ ես կարիքի մեջ լինողներին կամ հոգս ունեցող մարդկանց աղոթել նրանց համար․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես