Երբեմն մեր հավատքի ճանապարհին անհրաժեշտություն է առաջանում (և այդպես լինելու է նաև հետագայում), որ մենք համբերություն ցուցաբերենք։ Ինչևիցէ, մի բան հաստատ է՝ մեր համբերությունը հաճախ Աստծո ծրագրի մասն է կազմում։
Եկե՛ք այս մասին կարդանք Աստվածաշնչում. «Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է(…), եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում 2.3):
Աստված մեզ նախօրոք է զգուշացնում, որ ժամանակ է հարկավոր նախքան կիրականանա մեր կյանքերի համար նախատեսված Աստծո ծրագիրը։
Մովսեսի կյանքը ասվածի վառ օրինակն է։ Ահա թե ինչ ենք կարդում Եբրայեցիս թղթում. «…նա համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին» (Եբրայեցիս 11․27):
Համբերելը նշանակում է, որ նա ջանք էր անում, չէր հանձնվում և շարունակում էր առաջ գնալ։ Սիրելի բարեկամ, եթե դու նույնպես այսպիսի սպասման մեջ ես, ապա շարունակի՛ր ջանք անել և երբե՛ք չթուլանաս քո ջանքի մեջ։ Աչքերդ հառիր Անտեսանելի Աստծուն և առաջ գնա՛ ասես տեսնում ես Նրան՝ զգալով Նրա քաջալերանքն ու առաջնորդությունը։
Արդյոք քո տեսիլքի իրականացումը նույնպե՞ս ուշանում է։ Արդյոք արդեն բավականին երկա՞ր ժամանակ է, ինչ սպասում ես Աստծո խոստման իրականացմանը։ Շարունակի՛ր պահել հայացքդ Տեր Հիսուսի վրա։ Միայն Անտեսանելիին՝ Տեր Հիսուսին, տեսնելն է, որ կարող է քեզ ուժ տալ համբերելու համար… շարունակաբար հայացքդ Նրանից չհեռացնելը, նույնիսկ, երբ քո շրջապատում ամեն բան տակնուվրա է լինում և կասկածներ ծնում Աստծո և քո կյանքում Աստծո փրկարար միջամտությունը հարցում։
Այսօր ընդունի՛ր այս քաջալերանքները՝
• Տեր Հիսուսը շարժվում է անտեսանելիի իրականության մեջ։
• Տեսիլքը ընթացքի մեջ է։
• Այն կիրականա և չի՛ ուշանա։
Թո՛ղ Աստված առատապես օրհնի քեզ այսօր։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը