May-13

Գլխավոր | Հրաշքներ | Սովորի՛ր հանգստանալ

Սովորի՛ր հանգստանալ

Սիրելի՛ բարեկամ, Աստծուն հավատացող մարդկանց կյանքում տարբեր իրավիճակների հետ կապված ճնշումներին ավելի հեշտ է լինում դիմակայել, երբ մենք հիշում ենք, որ Աստված արդեն ծրագիր ունի իմ կյանքի համար, և Նա տիրում է իմ կյանքում՝ վերահսկելով այն ամենն, ինչ պատահում է ինձ հետ։ Սակայն փաստը մնում է փաստ, որ մենք հաճախ մոռանում ենք այս ճշմարտությունը և սկսում անհանգստանալ ու նեղվել, քանի որ չենք տեսնում մեզ հետ կատարվող իրադարձությունների և մեր կյանքի իրավիճակների ամբողջական պատկերն ու նպատակը։ Երբեմն անգամ գրեթե անհնարին է պատկերացնել, որ Աստված կարող է հատուկ ծրագիր ունենալ այդ ամենի մեջ։ 

Մարդը սեփական ծրագրերը մշակելու և դրանք վերահսկելու բնական հակում ունի։ Եվ երբ մենք երազանքներ ու նպատակներ ենք դնում մեր առջև, հաճախ մոռանում ենք ամենակարևորը՝ քննել, թե արդյոք դրանք Աստծո կամքի տիրույթո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ սխալ նպատակներն ու երազանքները մեզ հեռացնում են մեր կյանքի համար Աստծո ունեցած կատարյալ ծրագրերից ու տանում մեկ այլ ուղղությամբ: Եվ որքան հեռանում ենք Աստծո ծրագրից, այնքան ավելի շատանում են մեր կյանքի տարբեր ոլորտներից եկող ճնշումները։ 

Նման դեպքերում քեզ կարող է թվալ, թե եթե ավելի արագացնես ընթացքդ, ապա կհասնես մի տեղ, որտեղ այդ ճնշումներն ու խնդիրներն ավելի քիչ են։ Աղոթում եմ, որպեսզի Աստված բացի մեզնից յուրաքանչյուրի միտքը, որպեսզի հստակ հասկանանք, որ այս հարցում մեր խնդիրը արագությունը չէ, այլ ուղղությունը։ Եվ որպեսզի ժամանակ ունենանք դա հասկանալու համար, մենք նախ պետք է դանդաղեցնենք մեր ընթացքի արագությունը, դադար առնենք ու, Տեր Աստծու հետ առանձնանալով, քննենք մեր երազանքների ու նպատակների համապատասխանությունը Նրա կամքին։ 

Կարո՞ղ ես հենց հիմա մի քանի րոպե տրամադրել ու դադար վերցնել հանգիստ առնելու համար: Աստված Ինքն է մեզ հորդորում անել դա Իր Խոսքի մեջ. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստվածը. Ես եմ իշխում ազգերի վրա. Ես եմ տիրում երկրի վրա» (Սաղմոս 46․10):

Ինչո՞ւ մի քանի րոպե չդադարեցնել ամեն բան և հանգիստ առնել: Գիտեմ, իհարկե, որ դժվար բան եմ խնդրելու հիմա քեզնից։ Բայց հույս ունեմ, որ կկարողանաս անել հետևյալը․

  • Անջատի՛ր հեռախոսդ կամ դի՛ր այն անձայն ռեժիմի վրա։
  • Առանձնացի՛ր մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի խանգարի կամ հնարավորինս քիչ մարդ կլինի քո շուրջ։ 
  • Փորձի՛ր մի կողմ դնել քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները և միտքդ կենտրոնացրո՛ւ Տեր Հիսուսի՝ Խաղաղության Իշխանի վրա:
  • Հետո աղոթի՛ր Աստծուն՝ պարզապես պատմելով Նրան քո բոլոր խնդիրները և խնդրելով, որպեսզի Նա քո ուսերից վերցնի քո բոլոր հոգսերի ծանրությունը։ 
  • Եվ վերջում հավատա՛, որ Աստծո Խոսքը երբեք չի կարող սխալվել։ Եվ Տերը լսել է քո զրույցն ու խնդրանքները։ 

Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ։ Նա Աստված է։ Նա բոլորից վեր է։ Նա տիրում է Իր զավակների կյանքում, և քո ողջ կյանքը Նրա ձեռքերում է…

Հագիստ առնելու այս կերպը շատ մարդկանց է օգնել։ Այստեղ ամենակարևորը հավատքն է առ այն, որ Աստված լսում է քեզ, այլապես չես կարող անկեղծ զրուցել Նրա հետ, և համոզվածությունը, որ դու Նրա զավակն ես Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելու շնորհիվ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ժամանակ հատկացրո՛ւ աղոթքի շնորհիվ Աստծո ներկայության մեջ հանգստանալուն: Աստված հրավիրում է քեզ դադար առնել և հիշել, որ Նա տիրում է Իր զավակների կյանքի յուրաքանչյուր իրավիճակում:

Տեր Հիսուսի աննկարագրելի խաղաղությամբ լի զարմանահրաշ օր եմ մաղթում քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: