January 12

Գլխավոր | Հրաշքներ | Ուզո՞ւմ ես հոգևոր առումով լավ մարզավիճակում լինել

Ուզո՞ւմ ես հոգևոր առումով լավ մարզավիճակում լինել

Սիրելի բարեկա՛մ, երբևէ զբաղվե՞լ ես սպորտով։ Ես շատ եմ զբաղվել և գիտեմ դա ինչ է։ Ես սիրում եմ շարժվել և ձգտում եմ լինել լավ մարզավիճակում: Մարզվելն օգտակար է… այն օգնում է մեզ ֆիզիկապես առույգ վիճակում մնալ, մեզ ուժ ու եռանդ է փոխանցում ողջ օրվա համար, և, մասնավորապես, բարելավում է մեր օրգանիզմի նյութափոխանակությունն ու սրտանոթային համակարգի գործունեությունը: Հավելեմ նաև, որ մարզվելը օգնում է մարդու միտքը սթրեսային վիճակից ազատելու գործին։

Այնուամենայնիվ, կա մի գործունեություն, որն շատ ավելի օգտակար և արժեքավոր է քո կյանքի և առողջության համար: Գիտե՞ս ինչն է դա։ Շատերը չգիտեն․․․ Դա աստվածապաշտությունն է։

Պողոս առաքյալն հետևյալ խորհուրդն է տալիս Տիմոթեոսին. «․․․որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը»։  (Ա Տիմոթեոս 4․8)։ 

Իհարկե, շատ օգտակար է ֆիզիկապես լավ մարզավիճակում մնալը, մեր առողջության մասին հոգ տանելն ու մարմնին անհրաժեշտ խնամքն ապահովելը։ Այնուամենայնիվ, եթե մենք չենք կարևորում մեր հոգևոր առողջությունը․․․ Եթե մենք չենք սնվում Աստծո ճշմարիտ խոսքով, որը Աստվածաշնչի ամենօրյա ընթեցանությունն է․․․ Եթե մենք չենք կիրառում Տեր Հիսուսի ուսմունքի սկզբունքները մեր կյանքում, որը հենց Նրա ակնկալած սրբության կյանքն է․․․ Եվ եթե չենք ապրում աստվածապաշտության և աստվածավախության կյանքով, որը Աստծո  խոստումներին հավատալն է և Նրա ակնկալած երազանքներին ձգտելը, ապա մենք կորցնում ենք մեր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր մարզավիճակը։

Որքա՜ն դիպուկ է Պողոս առաքյալի խորհուրդը Տիմոթեոսին։ Աստվածապաշտությունը թե՛ ֆիզիկական կյանքի համար է օգտակար և թե՛ հոգևոր։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր ուզում եմ խրախուսել քեզ, որպեսզի գործադրես քո հավատը առօրյա որոշումներիդ մեջ և աստվածապաշտության ու աստվածավախության հարցում ունենաս գործնական կիրառություններ:

Աստված ցույց է տալիս, թե որքան օգտակար և արժեքավոր է այն քեզ համար ամեն ինչում ու բոլոր իմաստներով: Իսկապես, մարզիկը ծրագրում է շաբաթական մի քանի անգամ վազք ու մարզումներ, որպեսզի մնա լավ մարզավիճակում: Նույն կերպ, քո  ամենօրյա հոգևոր մարզումները պատրաստում են քեզ դիմակայելու ցանկացած դժվարության, որը կարող է առաջանալ առաջիկա օրերին ու ամիսներին:

Ուզու՞մ ես հոգեպես լավ մարզավիճակում լինել, բարձրացնել քո հոգևոր բարեկեցության ու սրտիդ ուրախության մակարդակը: Դավիթ թագավորը հրաշալի կերպով խոսում է այս մասին…

«Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես Դու և ընդունում, որ բնակվի Քո գավիթներում. պիտի կշտանանք Քո Տան՝ սուրբ Տաճարիդ բարիքներով» (Սաղմոս 65․4

Այսպիսով, ես կցանկանայի քեզ հստակ քայլեր առաջարկել որպես «հոգևոր մարզիկ»։ Եթե կընդունես խորհուրդս, ապա հետևյալը դարձրու քո ամենօրյա մարզումների օրակարգը․

  • Ջա՛նք արա ճանաչել ու հնազանդվել Աստծո կամքին,
  • Մեծ փափագով փնտրի՛ր Աստծո ներկայությունը՝ ձգտելով ապրել Նրան հաճելի կյանքով,
  • Գործադրի՛ր քո հավատը հստակ գործողություններով ու աստվածահաճո որոշումներով,
  • Հարատևի՛ր ու մի՛ թուլացիր քո ջանքերում։ Շատ կարևոր է այս ամենը շարունակական դարձնելը։

Աղոթում եմ, որ գտնես քո կյանքում առողջ հոգևոր ընթացքի ու լավ հոգևոր մարզավիճակի համար անհրաժեշտ օրակարգդ ու հավատարիմ հետևես քո կարգապահությանը։ Դարձի՛ր Տեր Աստծո հաղթանակող հոգևոր մարզիկը և կտեսնես կյանքիդ փոխակերպումը:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: