June-24

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է (անկեղծորեն) քո առաջին արձագանքը:

Ո՞րն է (անկեղծորեն) քո առաջին արձագանքը:

Երբ որևէ ծանր իրավիճակ ամբողջովին զբաղեցնում է մեր միտքը (սիրելի անձնավորության հիվանդ լինելը, մար երբեմնի լավագույն ընկերն, ով մեր դեմ է դուրս գալիս, աղետ կամ դժբախտությունը, որը տակնուվրա է անում մեր առօրյա հանդարտ կյանքը և այլն), մեր առաջին արձագանքը «ինչ-որ բան անելն է» լինում։

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Ես պետք է ինչ-որ բան անեմ»,- ասում ենք մենք ինքներս մեզ: Մարդիկ ամենախորը հիասթափություններն են ապրում, երբ իրենց հետ պատահածի մեջ մեղադրում են Աստծուն և չեն կարողանում տեսնել հոգևոր իրողությունները։

Անշուշտ, կյանքում լինում են այնպիսի ցավոտ իրադարձություններ, որոնց մեջ Աստծուն վստահելն ամենադժվարին գործն է դառնում տվյալ մարդու կյանքում։ Երբեմն դա անգամ դժվար է նույնիսկ պատկերացնել։ 

Այնուամենայնիվ, ամենածանր իրավիճակներում միակ օգնությունը, որն իրապես կարող է իրավիճակ փոխել կամ գոնե մեղմել, ինքդ քեզ լիովին Աստծուն հանձնելն է։ Աստվածաշնչում կարդում ենք․ «Հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30․15

Աստծո գերբնական խաղաղությունը ստանալու լավագույն միջոցը Նրա ներկայության մեջ մտնելն ու Նրան վստահել սովորելն է։

Սիրելի բարեկամ, երբ դու մուտք ես գործում Աստծո իրական ներկայության մեջ, ապա քո կյանքում դուռ ես բացում այն Մեկի համար, Ով կարող է կարգավորել քո  իրավիճակները, հոգ տանել քո այն սիրելիների համար, ում մասին անհանգստանում ես և այլն։ Եվ ո՞վ կարող է ավելի լավ անել դա, քան Տերը:

Այսպիսով, Աստծո հետ առանձին ժամանակ անցկացնելը, Նրա Խոսքն ընթերցելը և Նրա ձայնը լսելը կարող է տպավորություն ստեղծել ասես «ոչինչ չես անում», սակայն, իրականում, հենց այդ կերպ ես թույլ տալիս, որ Աստված սկսի գործել քո կյանքում։

Եթե հիմա դժվար ժամանակներ ես ապրում, ապա ուզում եմ աղոթել հենց քեզ համար․ «Տե՛ր, դու Քո զավակին  ինձնից ավելի լավ ես ճանաչում։ Դու շատ լավ գիտես նրա սիրտը, կյանքն ու հույզերը: Վերցու քո զավակի հոգսերը նրա ուսերից, Տե՛ր։ Եվ խնդրում եմ օրհնես և այս պահին իրական ու շոշափելի կերպով այցելես նրան հենց այնտեղ, որտեղ նա աղոթում է քեզ: Վերցրու նրա կյանքի իրավիճակը Քո ձեռքերի մեջ, Տե՛ր, և Քո գերբնական բժշկությունը բեր այդ իրավիճակի մեջ։ Մեր բարի ու ողորմած Աստվա՛ծ, հավատում եմ, որ այս աղոթքը փոփոխություն է բերելու քո զավակի կյանքում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: