September-28

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞վ ունի քաջալերանքի կարիք ?

Ո՞վ ունի քաջալերանքի կարիք ?

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

Սիրելի բարեկա՛մ, երբ դեռ ուսանող էի, սիրում էինք ընկերներով արշավների գնալ։ Այդպիսի արշավներից մեկի ժամանակ չորս ընկերով բավականին բարդ լեռնային տեղանքով էինք անցնում։ Լեռնային կածանը գնալով նեղանում էր և մի պահ մենք անցնում էինք մի այնպիսի տեղանքով, որը չափազանց վտանգավոր էր։ Միայն մեկ հոգու ճանապարհ էր, և այն հնարավոր էր անցնել միայն կիսակքված վիճակում։ Երբ արդեն այդ դժվարին ճանապարհի մեջտեղում էինք և մի քանի քայլ էր մնացել դժվարին ու վտանգավոր այդ հատվածը անցնելու համար, մեր ընկերներից մեկի մոտ վախի ու խուճապի մի տագնապ սկսվեց։ Նա ուղղակի կանգնել էր և ո՛չ առաջ էր գնում և ո՛չ էլ հետ։ 

Մենք չգիտեինք՝ ինչ անել։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չէր փոխում իրավիճակը։ Մի փոքր շունչ առնելուց հետո մենք փոխեցինք մեր մոտեցումը։ Եվ, ի զարմանս մեզ, քաջալերանքի խոսքերը վերականգնեցին մեր ընկերոջ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Բոլորս ոգևորված ասում էինք նրան․  «Դու կարո՛ղ ես անել դա»: Այդ մի քանի խոսքերը ոգևորեցին նրան, ուժ տվեցին և մենք հաղթահարեցին այդ դժվարին ու վտանգավոր հատվածը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, յուրաքանչյուր մարդ ունի քաջալերանքի կարիք։ Հիշո՞ւմ ես կույր մուրացկան Բարտիմեոսի աստվածաշնչյան պատմությունը։ Երբ բոլորը սաստում էին նրան և խրատում էին, որ լուռ մնա, Տեր Հիսուսը կանգ առավ ու քաջալերական խոսքեր ուղղեց նրան: (Տե՛ս Մարկոս 10:46-52 հատվածը):

Այսօր գուցե շատերն են ուզում լռեցնել դեպի Տերն ուղղված քո աղաղակը, սակայն Նա Իր քաջալերական խոսքերով պատասխանելու է քեզ։

Քո կյանքի իրավիճակը կարող է քո մեջ վախի ու խուճապի տագնապներ ծնել․․․ Գուցե դու էլ անկարողությունից չգիտես՝ առա՞ջ գնալ, թե՞ հետ։ Քո կյանքի ամեն վտանգավոր ու դժվարին ժամանակներում փորձիր լսել Տեր Հիսուսի մխիթարող, խրախուսող ու քաջալերող խոսքերը․ «Դու կարո՛ղ ես անել դա, քաջալերվի՛ր, ոտքի կանգնի՛ր, թոթափիր տխրությունդ և վերցրու Իմ ուրախությունը»:

Տիրոջ ուրախությունը քո զորությունն է: Անհնարին ոչինչ չի կարող լինել, երբ հենց Ինքն Աստված է քաջալերում քեզ: Ես աղոթում եմ, որպեսզի դու քաջալերվես, ոտքի կանգնես, զորանաս և առաջ շարժվես։ Եվ առաջարկում եմ ժամանակ տրամադրել ու դիտել «Դու կարո՛ղ ես, երբ Հոգին քո մեջ է» վերնագրով այս պատգամը՝

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: