February-15

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞վ է ամենամեծը

Ո՞վ է ամենամեծը

Մենք շարունակում ենք ուղերձների մեր շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը և շարունակում ենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում վերապրելու աստվածային արագացումը:

Սիրելի՛ բարեկամ, համոզված եմ, որ ծանոթ ես աստվածաշնչյան այն հատվածին, երբ Տեր Հիսուսի աշակերտները տալիս են Նրան այս հարցը. «Ո՞վ է ավելի մեծ Երկնքի Արքայության մեջ» (Մատթեոս 18:1):
Մարդկային բնույթը դրդում է մեզ ձգտելու ավելի մեծ ու ճանաչված լինելուն։ Այդ բնույթը մարդուն մղում է նաև մյուսների հետ համեմատվելուն և, արդյունքում, սեփական ինքնագնահատականի անկմանն ու դրա համար մյուսներին մեղադրելուն։ Այս ամենի պատճառով հակասություն է ծնվում մյուսներից մեր ունեցած պահանջների և նրանց պահանջները բավարարելու մեր պատրաստակամության չափի միջև։

Տեր Հիսուսը եկավ ,որպեսզի այս հակասական իրավիճակին վերջնական լուծում առաջարկի։ Դա Նրա աստվածային բնույթն էր, որից մենք կարող ենք մեր բաժինը վերցնել: «Եվ Իր փառքի և գերազանցության շնորհիվ Նա մեզ մեծ և պատվական խոստումներ տվեց: Սրանք այն խոստումներն են, որոնք հնարավորություն են տալիս քեզ հաղորդակից լինելու աստվածային բնությանը և խուսափելու աշխարհիկ ցանկության ապականությունից» (Բ Պետրոս 1.4)։

Այս աստվածային բնույթը մեր Տեր Աստծո էությունն է, Ով մարդկային մարմին հագավ, խոնարհեցրեց Իրեն մինչև մարդկանց ծառայելու աստիճանի և հնազանդ եղավ մինչ ի մահ (տե՛ս Փիլիպպեցիս 2:6-11)։ Աստվածաշունչը հրավիրում է մեզ՝ մաս կազմելու հենց այս աստվածային էությանը:


Աստվածային արագացումը փորձառաբար ապրելու վեցերորդ բանալին՝ այսպիսով, մեր կողմից խոնարհության հանդեպ՝ որպես մի անգին գանձի, ձգտում ունենալն է՝ ընդունելով մեր Արարչի ու Փրկչի հեզ ու խոնարհ բնույթը։ Հենց սա ի նկատի ուներ Տեր Հիսուսը, երբ սովորեցնում էր Երկնքի Արքայության մեջ ավելի մեծը դառնալու ուղին։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, կարո՞ղ եմ աղոթել քեզ համար այս աղոթքով․ «Տե՛ր, խնդրում եմ՝ առաջնորդիր քո զավակին դեպի քո բնույթն ընդունելու երանությունը, և նրա սիրտն ու կյանքը դարձրու Քո խոնարհության անկեղծ արտացոլանքը։ Ես խնդրում եմ, որ Քո սիրելի ու թանկ զավակին մոտեցնես Քո սիրով լեցուն հայրական սրտին ու զգալ տաս Քո աստվածային քաղցր ներկայությունը, որպեսզի նա ամեն օր ու ամեն ժամ ավելի ու ավելի նմանվի Քեզ: Քո Սուրբ Հոգու օգնությամբ և Քո առատ շնորհի միջոցով առաջնորդիր նրան դեպի խոնարհություն և հաստատիր նրան պատվի և օրհնության ընթացքի մեջ: Թող Քո աստվածային բարեհաճությունը առատ լինի նրա կյանքի վրա, և թող նա զգա Քո աստվածային արագացումը՝ իր կյանքի բոլոր ոլորտներում: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: