September-4

Գլխավոր | Հրաշքներ | Ո՛Չ ասա մեղավորության զգացմանը…

Ո՛Չ ասա մեղավորության զգացմանը…

Կարծում եմ՝ մեզնից շատերն են փոքր ժամանակ վախեր ունեցել, որ մեր վրա կբարկանան մեր ծնողները, ուսուցիչները, ավագ տարիքի բարեկամները և այլն:

Սիրելի բարեկամ, իսկ քեզ հետ երբևէ նման բան պատահե՞լ է: Երբ որևէ սխալ կամ անմիտ բան ես արել, ու հետո ծնողներդ իմացել են․․․ Եվ, այնուհետև, քեզ պատել է նրանց զայրույթի սպասումը: Այդ ժամանակ մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում միայն մեկ մտքից, որ նախատինք է լսելու կամ նկատողություն է ստանալու: Վախին ու սպասման ճնշմանը ավելանում էր նաև մեղքի մի յուրօրինակ զգացողություն: Մենք սկսում ենք զղջալ կատարվածի համար․ ես այդ բանը պիտի չանեի, պետք է նախապես ավելի շատ մտածեի և այլն:

Երբ մեծանում ենք, նույն մտքերն այլ կերպով են մեզ այցելում։ Սակայն դրանք այն նույն վախի և մեղավորության զգացողություններն են՝ ծնված մեր իսկ սխալների պատճառով։

Կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել: Որպես քրիստոնյա, արդյոք դու նույն զգացողությո՞ւնն ունես քո երկնային Հոր հանդեպ:

Աստվածաշնչում կարդում ենք․ «Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ» (Սաղմոս 86․15):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Տեր Հիսուսն Իր վրա վերցրեց Աստծո բարկությունը, երբ մահացավ խաչի վրա, և կրեց իմ և քո բոլորի մեղքերի պատիժը: Եվ հիշի՛ր, որ «․․․եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից»

(Ա Հովհաննես 1․9)։ 

Տեր Հիսուսն իր վրա վերցրեց Աստծո բարկությունը, որպեզի դու չկրես այն: Այնպես որ, ո՛չ ասա բոլոր վախերին ու մեղավորության զգացմանը…

Քանի որ Տեր Հիսուսի արյունը քեզ արդարացրել է, դու ստիպված չես զգալու Աստծո բարկության պատիժը, եթե քո ամբողջ սրտով հավատաս Նրան։ Դու ներված ես՝  անկախ նրանից, թե ինչպիսի մեղքեր ես ունեցել անցյալում։ (Տե՛ս Հռոմեացիս 5․9 խոսքը):

Եվ երբե՛ք չմոռանաս, որ Աստված մարդուն չի զրկել սխալվելու իրավունքից, սակայն ներում է հոգացել բոլոր այն մարդկանց համար, ովքեր սխալվելու իրավունքը չեն գործածի մեղքի հանդեպ սիրուց դրդված, այլ կհավատան Իր Որդու զոհին ու իրենց կյանքում կատեն Քրիստոսի տառապանքների ու խաչի մահվան պատճառ հանդիսացող մեղքը։ Տեր Աստված միշտ քեզ գրկաբաց կընդունի նման մարդուն ու կպատի նրան Իր անըմբեռնելի մխիթարությամբ և անսահման մեծ ողորմությամբ:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: