January-30

Գլխավոր | Հրաշքներ | Մուտք՝ դեպի Աստծու գերբնական միջոցները💫

Մուտք՝ դեպի Աստծու գերբնական միջոցները💫

Սիրելի՛ բարեկամ, երբ անցնում ես անապատով, Աստված քո կողքին է, և Նա հոգ է տանում քեզ համար։ Այո՛, անապատում կա սղություն և վաղվա օրվա հանդեպ հոգս ու անհանգստություն։ Սակայն Աստծու Խոսքը մեզ հետևյալ խոսքերն է փոխանցում.

«Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին» (Գ Թագավորաց 17.14):

Երբ իսրայելացիները դեպի Ավետյաց երկիր տանող իրենց ընթացքի մեջ էին, Տեր Աստծու զորավոր ձեռքը նրանց հետ էր և ապահովում էր նրանց բոլոր կարիքները։ Նա գերբնական հրաշքներով հոգ էր տանում Իր ողջ ժողովրդի համար և մուտք ապահովում դեպի նրանց համար կենսականորեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ մաս ես կազմում Աստծու մերօրյա ժողովրդի, որը Եկեղեցին է՝ Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինը, ապա այդ գերբնական ռեսուրսները նաև քեզ են հասանելի։

  • Ամեն առավոտ հավաքվող մանանան։ Աստված քեզ համար ամեն օր խոսք, ուղղորդում և հորդորանք է պատրաստել։ Արդյոք ամեն օր ընդունո՞ւմ ես կյանքի հացը… (Հովհաննես 6.35
  • Երեկոյան լորամարգիները։ Աստված քեզ նաև պինդ կերակուր ընդունելու է պատրաստում: Դու կարող ես աճել, ամրանալ ու զորանալ քո հոգևոր ճանաչողության մեջ (Եբրայեցիս 5․14
  • Ջուր, որը բխում է ժայռից։ Աստված առաջարկում է քեզ խմել Իր Սուրբ Հոգուց՝ այն անվերջանալի աղբյուրից, որից խմելուց հետո այլևս երբե՛ք չես ծարավի (Հովհաննես 4.14
  • Ամպի սյունը ցերեկը և կրակի սյունը գիշերը։ Տեր Աստծո ներկայությունը միշտ քեզ հետ է: Նա ո՛չ ննջում է, ո՛չ էլ քնում։ Նա հսկում և պաշտպանում է քեզ օր ու գիշեր (Սաղմոս 121.3-4)։
  • Չմաշվող հագուստ և կոշիկներ։ Աստված տալիս է քեզ արդարության և փրկության հանդերձներ: Նա հագցնում է քեզ Իր Բարի Լուրը տարածողների կոշիկները։ Նա քեզ նոր եռանդ ու բորբոքված փափագ է փոխանցում Իր Խոսքը մարդկանց մեջ տարածելու համար (Եսայիա 61.10 և Եփեսացիս 6.15

Ես չգիտեմ, թե ինչ կարիքներ ունես այսօր, բայց գիտեմ, որ Աստված քեզ համար մուտք կապահովի դեպի Իր գերբնական միջոցները, եթե հնազանդվես Նրա կամքին, ապաշխարես քո սխալ ընթացքից և կյանքդ դարձնես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանք։ 

Այո՛, Աստված ստեղծում է գերբնական հնարավորություններ այնտեղ, որտեղ քո բնական պաշարներն ու ունակությունները սպառվում են: Եվ դա զարմանալի չէ։ Չէ՞ որ Նա քո և ողջ տիեզերքի Արարիչն է: Նա կատարյալ և ամբողջական իշխանություն ունի Իր ստեղծագործության և այս աշխարհի բոլոր հանգամանքների ու իրավիճակների վրա:


Աստված ամեն օր քո անապատի մեջ թարմացնող անձրև և քեզ սնող մանանա է ուղարկում։ Գնահատի՛ր Տեր Աստծու հոգատարությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: