2021-03-21

Գլխավոր | Հրաշքներ | Միայն Աստված կարող է քննել քո սիրտը:

Միայն Աստված կարող է քննել քո սիրտը:

«Միայն Աստված կարող է սրբացնել քո սիրտն ու փոխակերպել կյանքդ»։

Շատ հավատացյալներ ուզում են իմանալ, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի դառնան սրբության կյանքով ապրող մարդիկ և ավելի ու ավելի նմանվեն Տեր Հիսուսին: Արդյոք այս հարցի պատասխանը քեզ համար նույնպե՞ս մեծ կարևորություն ունի։

Եթե ուզում ես, որ Աստված փոխակերպի կյանքդ, դա լավ է։ Դու ճիշտ ուղու վրա ես: Բայց ինչպե՞ս է մարդը փոխակերպվում: Կարո՞ղ է արդյոք այդ փոխակերպումը տեղի ունենալ քո սեփական ուժերի արդյունքում։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին Հովհաննես 17․17 խոսքում.
«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ. Քո խոսքը ճշմարտություն է»։

Դու չես կարող սրբության կյանքով ապրող մարդ դառնալ միայն քո ջանքերի կամ կամքի ուժի արդյունքում: Սրբությունը մեր կյանքում իրականություն է դառնում մեր Երկնային Հոր շնորհիվ՝ մեր կյանքում Նրա Խոսքի և Նրա Հոգու գործելու արդյունքում։ 

  Ես կոչ եմ անում քեզ այսօր.

·         Խնդրել Սուրբ Հոգուն, որ քննի քո սիրտը,

·         Կարդալ ու մտորել Նրա Խոսքի, ճշմարտության և քո կյանքի համար Նրա ամենօրյա խորհուրդների շուրջ,

·         Շարունակել լսել քո Երկնային Հոր ձայնը:

Միայն Աստվա՛ծ կարող է սրբացնել քո սիրտը և փոխակերպ կյանքդ: Միայն Նա՛ կարող է նորոգել միտքդ ու հպվել քո հոգուն: Նրա փափագն է առաջնորդել քեզ քո փոխակերպման օրհնյալ ընթացքի մեջ և իրագործել քո կյանքի սրբացման գործընթացը:

Ես կոչ եմ անում քեզ այսօր, որպեսզի թույլ տաս Տեր Աստծուն քննելու քո սիրտը և սկսելու կամ շարունակելու քո մեջ Նրա հեղինակած վերափոխման սքանչելի գործը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: