20210504194234_May24

Գլխավոր | Հրաշքներ | Ճանաչե՛նք սատանայի մարտավարությունը…

Ճանաչե՛նք սատանայի մարտավարությունը…

Եթե ձեր համակարգչի մեջ երբևէ վիրուս է ընկել, ապա հաստատ գիտեք, որ այն կարող է մեծ վնասներ հասցնել համակարգչին և այդքան էլ հեշտ բան չէ դրանից պաշտպանված լինելը: Այդ վիրուսները անցնում են մի համակարգչից մյուսին, մարդկային հիվանդությունների վիրուսների նման, որոնցով հիվանդ մարդիկ վարակում են առողջներին և դարձնում վարակակիրներ:

Ըստ Սի Էս Լյուիսի ձևակերպման, սատանայի մարտավարությունը հենց վիրուսներ մշակելն ու դրանք տարածելն է: Հազարավոր տարիներ սատանան տարբեր գործողության վիրուսներ է արտադրել իր լաբորատորիաներում, որպեսզի վարակի ու կործանի Աստծո ժողովրդին։ Ահա դրանցից երկուսը.

  • Դատապարտության վիրուսը. սատանան, գիտակցելով, որ ինքը դատապարտված է, փնտրում է մեկին, ում դատապարտության հոգեվիճակի մեջ գցի (պատժի, ճնշի) և մյուսներին էլ ներքաշի տվյալ մարդու հանդեպ դատապարտության քննադատության մեջ` ստիպելով նրանց մոռանալ այն հզոր ճշմարտությունը, որ ուղղված է Քրիստոսին նվիրված մարդկանց և գրի է առնված Հռոմեացիներ 8․1 խոսքում. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։
    https://www.bible.com/2329/rom.8.1.նվաա
  • Մեղադրանքի վիրուսը. Աստվածաշնչում սատանան անվանվում է «եղբայրներին չարախոսող»: Նա այս վիրուսը տարբեր խոսակցությունների, բամբասանքների ու զրպարտությունների միջոցով տարածելու վարպետ է` հույս ունենալով, որ վարակված մարդիկ էլ իրենց հերթին կվարակեն մյուսներին:

Այս վտանգավոր վիրուսների դեմ պայքարելու լավագույն միջոցը մի կատարյալ հակաթույն ՝ Սուրբ Հոգով լցվելը: Սուրբ Հոգին երբեք չի վարակվում վիրուսով։ Ավելին, Նա մեր սրտերն ու մտքերն ուղղում է  դեպի Տեր Հիսուսը:

Սիրելի բարեկամ, հրավիրում եմ քեզ միասին աղոթելու այս աղոթքով․ «Սիրելի Սուրբ Հոգի, շնորհակալ եմ իմ մեջ Քո ներկայության համար: Դու իմ պաշտպանն ես ու մխիթարիչը: Արի ու լցրու ինձ Քո ուրախությամբ և խաղաղությամբ: Ես նախընտրում եմ հավատալ Իմ Փրկչի` Տեր Հիսուսի ճշմարտությանը, Ով ազատել է ինձ  բոլոր դատապարտություններից ու հեռու է պահում ինձ մեղադրանքի վերաբերմունք ունենալուց: Տե՛ր, խնդրում եմ Քո սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: