October-12

Գլխավոր | Հրաշքներ | Հիշի՛ր Աստծուն…

Հիշի՛ր Աստծուն…

Սիրելի բարեկ՛ամ, մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից»
(Սաղմոս 42․5-6):

․․․Դրա համար էլ հիշում եմ Քեզ։

Մի անգամ մի պատմություն կարդացի դպրոցի ուսուցչի մասին, ով գրել էր գրատախտակի վրա 9 թվի բազմապատկման աղյուսակը հետևյալ կերպ՝
9×1=7
9×2=18
9×3=27
9×4=36
9×5=45
9×6=54
9×7=63
9×8=72
9×9=81
9×10=90
Ավարտելուց հետո նա շրջվում է դեպի աշակերտները, իսկ նրանք բոլորը ծիծաղում էին, քանի որ առաջին հավասարումը սխալ էր: Սակայն նա միտումնավոր էր սխալ գրել։ Ուսուցչուհին աշակերտներին բացատրեց, որ թեև ինքը տասը տողից միայն մեկն էր սխալ գրել, բայց դա բավական էր, որպեսզի աշակերտները ծիծաղեին իր վրա։ Նա զգուշացրեց աշակերտներին, որ աշխարհը հենց այդպես է վերաբերվերվելու նրանց պահվածքին ու գործերին՝ կենտրոնանալով այն սակավաթիվ սխալների վրա, որոնք նրանք թույլ կտան, այլ ոչ թե բազմաթիվ լավ բաների, որոնք կիրագործեն իրենց կյանքում։ Այս նկարագրությունից հետո ուսուցչուհին խորհուրդ էր տվել աշակերտներին միշտ մնալ ուժեղ և միշտ վեր լինել քննադատություններից և ծաղրական ակնարկներից ու մեկնաբանություններից։

Այստեղ մենք կարող ենք նաև զուգահեռ անցկացնել այս ազդեցիկ պատմության և մեր հավատքի կյանքի միջև: Արդյոք մե՞նք էլ հակում ունենք մոռանալու այն բոլոր բարի բաները, որ Աստված է արել մեզ համար, և կենտրոնանում մեր կյանք այցելած վշտի, ցավի, հիվանդության և թախիծի դրսևորումների վրա։ Նման իրավիճակներում դեպի ո՞ր կողմ ենք ուղղում մեր մտքերը:

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե այսօր քո հոգին ընկճվել է, և դու գտնվում ես հուսահատեցնող իրավիճակում, ապա քեզ քաջալերում եմ անել այն, ինչն արել է Դավիթը և հիշել Աստծո քաղցրության և Նրա բարության մասին:

Սաղմոսերգուն գրում է. «Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։ Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։ Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները» (Սաղմոս 77.10-12):

Աստվածաշունչը նաև Երեմիայի Ողբերում ասում է. «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու» (Երեմիայի Ողբերը 3․21-24

Հիշողության մեջ ուժ կա: Այսօր, եթե ցանկանում ես, Աստծո արած բարիքների ցուցակ կազմի՛ր քեզ համար և մտածի՛ր հենց դրանց մասին: Ե՞րբ է նա օգնել, բժշկել կամ ազատել քեզ: Արդյո՞ք Նրա սերն ու բարությունը դրսևորումներ ուեցե՞լ են քո կյանքում: Ի՞նչ հրաշքներ է նա արել քեզ համար:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա ՛ կ, այո՛, մեծ է մեր Տեր Աստծո հավատարմությունը մեր հանդեպ։
Եղի՛ր առատորեն օրհնված։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: