January-4

Գլխավոր | Հրաշքներ | Հետևի՛ր Առավոտյան Պայծառ Աստղին․․․

Հետևի՛ր Առավոտյան Պայծառ Աստղին․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը Տեր Հիսուսին անվանում է «Առավոտյան փայլող աստղը» (տե՛ս Հայտնություն 22.16

Հին ժամանակներում ճանապարհորդները և, հատկապես, նավագնացները տեղանքում և իրենց ընթացքի մեջ կողմնորոշվում էին՝ նայելով աստղերին: Աստղերը նրանց համար ուղեցույց էին, որոնց օգնությամբ ճանապարհորդները մնում էին ճիշտ ճանապարհի վրա և չէին շեղվում իրենց ընթացքից:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ցանկացած մարդու կյանքում էլ լինում են մութ ու խավար ժամանակահատվածներ։ Երբ մենք մթության մեջ ենք, դժվար է կողմնորոշվել, թե որտեղ ենք և դեպի ուր ենք գնում։ Եթե շփոթված ես քո կյանքի ներկա իրավիճակում, եթե կյանքի խնդիրները ապակողմնորոշել են քեզ և ասես մոլորված լինես ու չես տեսնում տվյալ իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը, ապա խորհուրդ եմ տալիս հայացքդ ուղղելու դեպի Տեր Հիսուսը։ 

Աստվածաշնչում կարդում ենք, որ Տեր Հիսուսը «լույսն է, որ խավարի մեջ լույս է տալիս» (Հովհաննես 1.5)։ 

Այդ Լույսն այնքա՜ն թանկ է ու կարևոր… Այն բժշկում է մարդու էությունն ու ամոքում հոգու վերքերը։ Այն հե՛նց Ինքը հույսի մարմնացումն է, որը լուսավորում է Իրեն ընդունող յուրաքանչյուր մարդու վաղվա օրը։

Երկու օրից մենք նշելու ենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի ու հրաշափառ Հայտնության տոնը։ Ե՛կ այսօր իսկ մեր հայացքը ուղղենք Նրա ուղղությամբ և ընդունենք Նրա բժշկարար Լույսը մեր կյանքերի մեջ։ 

Աղոթում եմ, որ Տեր Հիսուսը դառնա քո կյանքի Ուղեցույցն ու Առաջնորդը։ 

Թող այսօր և քո կյանքի յուրաքանչյուր օրը քեզ համար Առավոտյան պայծառ Աստղի լույսով լցված օրհնյալ օր լինի։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: