September-18

Գլխավոր | Հրաշքներ | Հայացքդ չկտրե՛ս Տեր Հիսուսից ?

Հայացքդ չկտրե՛ս Տեր Հիսուսից ?

Սիրելի բարեկա՛մ, երբևէ պատահե՞լ է, որ հայացքդ ինչ-որ մեկի վրա սևեռած լինես և հետո կորցնես նրան մարդկանց բազմության մեջ։ 

Օրինակ, երբ դու գնումներ ես կատարում հարնախանութում և հանկարծ փոքրիկդ  կորում է քո տեսադաշտից։ Անմիջապես ներսումդ խուճապ է սկսվում: Հետո, ի վերջո, գտնում ես նրան քաղցրավենիքների բաժնում…: Եթե քեզ հետ երբևէ նման բան պատահել է, ապա այդ վախի զգացողությունը բավականին ծանոթ կլինի քեզ․․․ երբ ընդամենը մի քանի վայրկյան հայացքդ կտրում ես երեխայիցդ, և հետո չես կարողանում նրան գտնել։ 

Կա ևս Մեկը, Ումից մենք երբե՛ք չպետք է կտրենք մեր հայացքը։ Եթե դա տեղի ունենա, ապա անմիջապես մեր կյանք կայցելեն վախերն ու տագնապները։ Այդ անձնավորությունը Տեր Հիսուսն է: Այսօր ուզում եմ հորդորել քեզ, որպեսզի Տեր Հիսուսին երբե՛ք քո տեսադաշտից դուրս չթողնես, նույնիսկ մեկ րոպեով: 

Սաղմոսերգուն դարեր առաջ գրել է այս խոսքերը. «Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև Նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի» (Սաղմոս 16․8):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հայացքդ միշտ սևեռած պահիր Տիրոջ վրա։ Միշտ Նրան քո հոգևոր աչքերի առջև պահիր: Նա քեզ հետ է ամեն րոպե, նույնիսկ եթե դու չես զգում Նրա ներկայությունը, նույնիսկ եթե որևէ անսպասելի բան է պատահում, որը քեզ ստիպում է տագնապել ու դողալ կամ բարկանալ ու պոռթկալ, նույնիսկ եթե դու ինչ-ինչ հանգամանքներում մոռանում ես Նրա ներկայության մասին: Նա մի՛շտ քո կողքին է:

Եվ քանի որ Աստված քո կողքին է, դու չպետք է վախենաս քեզ վրա հասած դժվարություններից: Միշտ քո հոգևոր հայացքով որոնիր Տեր Հիսուսին քո կյանքի ցանկացած իրավիճակում, և այդպիսով, կքաջալերվես՝ գտնելով ներկայությունն ու կկարողանաս քաջալերել նաև մյուսներին: ?

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ որ գտել ես ինձ, և այն ամենի համար, որ արդեն իսկ արել ես ինձ համար: Օգնիր ինձ, խնդրում եմ, որպեսզի այսօր հայացքս քեզնից չշեղեմ, որպեսզի ոչ թե կենտրոնանամ իմ խնդիրների վրա, այլ աչքերս սևեռեմ Քեզ վրա, Տե՛ր: Թո՛ղ աչքերս ողջ օրվա ընթացքում Քո ուղղությամբ նայեն և երբե՛ք չկորցնեմ Քեզ իմ տեսադաշտից: Խնդրում եմ, որպեսզի Քո Սուրբ Հոգով ներշնչես Ինձ ու առաջնորդես իմ բոլոր որոշումների մեջ:Շնորհակալ եմ, իմ սքանչելի Տեր։ Աղոթում եմ Քո սուրբ անունով: Ամեն:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: