• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 22 սպտ 2026 թ.

Աղոթքը՝ որպես Աստծու հետ մտերմության միջոց

Հրապարակման ամսաթիվ 22 սպտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել» անվանումը։ Մարդկանց մեծամասնությունը աղոթքը դիտում է միայն որպես Աստծուց ինչ-որ բան խնդրելու և դժվարությունների ժամանակ Տիրոջից օգնություն ստանալու միջոց։ 

Սիրելի՛ Ընկեր, երբ Տեր Հիսուսը սովորեցնում էր Իր աշակերտներին աղոթել, Նա խոսեց Աստծու հետ ամենամտերիմ հարաբերության մասին։ Երկու հազար տարի առաջ հրեա ժողովրդի համար Աստծուն որպես Հայր դիմելը չլսված ու աներևակայելի մի բան էր։ Սակայն Տեր Հիսուսը Իր աղոթքներով և Հայր Աստծու հետ Իր մտերմությամբ ուսուցանում էր մարդկության համար բացված նոր հնարավորության մասին։ 

«Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ Կորնթացիս 5․18-19):

Տեր Հիսուսի հանդեպ հավատքի և մեղքերի ներման շնորհիվ հավատացյալ մարդը մուտք է գործում Իր Արարչի հետ հաշտության հարաբերության մեջ։ Աստված Հայր է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց ամբողջ սրտով ընդունում են Քրիստոսի ուսուցումները, փոխանցած ճշմարտություններն ու երկնային արժեհամակարգը։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․11-13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իրական աղոթքը հնարավորություն է տալիս մտնելու Տեր Աստծու ներկայության մեջ և ճանաչելու Նրան։ Աստված Իր զավակների հետ հաղորդակցության ու շփման մեծ փափագ ունի։ Աստված ուզում է վերականգնել այն հաղորդակցությունը մեզ հետ, որն ուներ Ադամի և Եվայի հետ՝ նախքան մեղքի պատճառով նրանց անկումը։ Աստված ուզում է վայելել Իր զավակների հետ անկեղծ ու ջերմ սիրո շփումը, ինչպես շփվում էր Իր Միածին Որդու հետ։ Եվ պատահական չէ, որ Տերը Իր Խոսքի մեջ մեզ է փոխանցում անդադար աղոթելու պատվերը։

«Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով» (Ա Թեսաղոնիկեցիս 5․17-18):

«Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք Նրա մեջ» (Կողոսացիս 4․2):

Աղոթքի մեջ Աստված հայտնում է Իրեն ու բացահայտում Իր որակները աղոթող մարդուն։ Աստծու հետ հաշտված մարդու աղոթքի մեջ գալիս է Տիրոջ ճանաչողությունը և այդ ճանաչողութունից բխող Նրա հանդեպ վստահությունը։ Աղոթող մարդը երբե՛ք չի կասկածի Աստծու գոյությանը, քանի որ իր աղոթքի պատասխանների հիմնավոր ապացույցներ ունի։ Աղոթող մարդը սկսում է ավելի ու ավելի շատ վստահել Աստծուն, քանի որ աղոթքի մեջ հարատևելով՝ ավելի ու ավելի է մտերմանում իր Արարչի հետ։ Իսկ քե՛զ համար աղոթքը ծառայո՞ւմ է որպես Տեր Աստծու հետ մտերմանալու միջոց․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես