September 11

Գլխավոր | Հրաշքներ | Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի…

Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի…

Սիրելի բարեկամ, առաջարկում եմ վերհիշել Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

Մեր Աստվածն աննկարագրելիորեն առատաձեռն է. Նա ողորմած է ու ներող։ Նա անգամ Իր կյանքն է դրել մեզ համար:

Խաչի վրա Տեր Հիսուսն ասաց. «Կատարված է» (Հովհաննես ‭19․30‬):

Ինչպիսի՜ պնդում… Նա իրագործել էր ամեն բան, ինչը երկրի վրա պետք է աներ..

  • Նա կրեց իմ և քո բեռները, քո ցավը, քո մեղքերը, քո տառապանքը, քո հիվանդությունները։ 
  • Նա իմ և քո մեջ վերականգնեց մեր երկնային Հոր հետ հարաբերություն հստաատելու արտոնությունն ու հնարավորությունը։ 
  • Նա իմ և քո մեջ վերականգնեց հույսի բոցկլտացող ճրագները:

Ահա թե ինչ է ասում Դավիթ թագավորը Սաղմոս 23:2 խոսքում․ «Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ» (Սաղմոս ‭19․30‬):

Քո խաղաղությունը կախված է Տեր Աստծու ուղղորդումը լսելուց։ Եթե միայն լսես, թե դեպի ո՞ւր է Նա քեզ առաջնորդում․․․ Նա կարող է ուղղորդել Իր զավակներին այնտեղ, որտեղ մեր հոգիներն ու մարմինները հանգիստ կգտնեն:

Այո՛, հանգիստն ու խաղաղությունը՝ մեր իրական երջանկությունը, Տեր Հիսուսի՝ մեր բարի Հովվի հետ մտերմության մեջ է։ Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի…

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե դեմ չես, ապա կարող ենք հենց հիմա միասին աղոթել այն ամենի համար, ինչը որպես բեռ ծանրացել է քո ուսերին։ Աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու համար և իմ մասին հոգ տանելու համար: Շնորհակալ եմ Քո ամենօրյա հոգատար ու ողորմած ներկայության համար: Ահա այն իրավիճակը, որի միջով ես անցնում եմ: Ես ամբողջովին վստահում եմ Քեզ այս խնդրի լուծումը: Ես ինքս ոչինչ չեմ կարող անել այն շտկելու համար։ Տե՛ր, ես հույսս Քեզ վրա եմ դրել և իմ հոգսը հանձնում եմ քեզ մեծ հավատով, որ Դու ինձ հանգիստ ու խաղաղություն ես պարգևելու: Ուզում եմ լսել Քո խորհուրդները և գնալ այն ուղղությամբ, որով Դու ինձ կառաջնորդես։ Շնորհակալ եմ օգնության ու հույսի համար և այս դժվարին պահին իմ կյանքում գործելու համար: Աղոթում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: