Սիրելի բարեկամ, իսկ ինչպե՞ս ես արձագանքում, երբ հենց դու ես սխալ թույլ տալիս: Օրինակ`
- Երբ կարևոր նամակ ես ուղարկում սխալ մարդու
- Կամ բարկությունդ թափում ես երեխայիդ վրա
- Կամ մոռանում ես ժամանակին կատարել որևէ կարևոր վճարում
- Կամ մոռանում ես որևէ մեկին շնորհակալություն հայտնել նրա արած կարևոր մի բանի համար
Հիմնականում, մենք մեր սխալներին ճիշտ չենք վերաբերվում։ Այդ պատճառով էլ շատ հաճախ մեր ուսերին ծանրանում է մեղավորության զգացումը: Բայց եթե մենք մի պահ սթափ մտածենք, ապա կհասկանանք, որ մեր սխալները կարող են անգամ բարի հետևանքներ ունենալ։ Եթե դրանց հանդեպ ճիշտ մոտեցում ունենանք, ապա սխալները մեզ կարևորագուն դասեր կփոխանցեն ու կօգնեն ավելի ու ավելի կատարելագործվելու հարցում: Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «սխալներ թույլ տալը նշանակում է անցնել արագացված դասընթացով»։
Այսօր փորձիր այլ կերպ նայել քո սխալներին։ Ընդունիր դրանք որպես ավելին սովորելու հնարավորություններ։ Չէ՞ որ մենք սովորում ենք սխալվելով։ Մի մեղադրիր ու դատապարտիր քեզ դրանց համար, այլ անկեղծորեն դասեր քաղիր որպեսզի դրանք այլևս չկրկնվեն քո կյանքում։
Աստվածաշնչում ասվում է. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիս 8․1):
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, թող ոչինչն այլևս քեզ մեղավորության ծանր բեռի տակ չդնի և ոչ էլ դատապարտություն գա քո այս կամ այն սխալի համար։: Քո սխալները նրա համար չեն, որ դու դատապարտվես կամ քեզ մեղավոր զգաս: Դրանք քեզ օգնում են ավելի արագ սովորելու հարցում:
Այնպես որ, բարձրացրու գլուխդ և ստացիր քո ողորմությունն ու ներումը, այլ ոչ թե դատապարտությունն ու մեղավորության զգացումը:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը