20210427145859_May6

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե Աստված չի բժշկո՞ւմ:

Իսկ եթե Աստված չի բժշկո՞ւմ:

Աստվածային բժշկության մասին նախորդ մի քանի օրվա գրառումներից հետո, կարծում եմ, կա կարիք նաև պատասխանելու այս հարցին «Իսկ ի՞նչ է պետք անել, երբ Աստված չի պատասխանում բժշկության համար մեր աղոթքներին»։ Այսօրվա գրառումը նպատակ է հետապնդում որոշակի պարզաբանում տալ Աստվածային բժշության այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ծանր, վտանգավոր ու ցավոտ հիվանդություններով: 

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Աստված բժշկող Տեր է, որ Նա չի փոխվում և նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբրայեցիս 13․8

Սակայն վստահ եմ նաև, որ Նա ինքնիշխան Տեր է: Աստված չի խոստացել բժշկել աշխարհի բոլոր հիվանդներին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե Աստված որոշ մարդկանց ավելի քիչ է սիրում, քան մյուսներին: Ո՛չ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե մենք պետք է դադարենք աղոթել մեր բժշության համար: Ո՛չ։ Ճիշտ հակառակը: Աստվածաշունչը մեզ քաջալերում է աղոթել ու խնդրել հավատքով՝ վստահ լինելով, որ Աստված միևնույն ժամանակ թե՛ սիրող Տեր է և թե՛ ինքնիշխան։

Բժշկության կարիք ունեցող յուրաքանչյուր ոք պետք է նախ հոգ տանի սեփական հոգևոր առողջության համար։ Հոգևորապես առողջ մարդը կարող է վստահ լինել, որ այն ամենն, ինչ իր հետ պատահում է, ներառյալ ֆիզիկական հիվանդությունները, դրանք մաս են կազմում Աստծո առանձնահատուկ ծրագրի: Մեր հայացքը պետք է սևեռված լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա: Մեր հույսը, օգնությունը և հավատքը Նրա մեջ է: Նա քեզ չի թողնի և երբեք չի լքի քեզ: Նրա զորությունը կատարյալ է դառնում մեր տկարության ժամանակ: Գոհություն Աստծուն Նրա հավատարմության համար։

 Եթե դու հենց հիմա անցնում ես հիվանդության դժվար ընթացքի միջով, ապա վստահաբար հավատա՛, որ Աստված քեզ հետ է լինելու: Նա քո կողքին է ամեն օր, լավ և վատ, հիվանդ ու առողջ ժամանակներում: Նա պահպանում է քեզ: Ես քեզ խորհուրդ եմ տալիս պարզապես կարդալ աստվածաշնչյան այս հատվածները.

Մատթեոս28․20, Սաղմոս 54․4, Սաղմոս 27․1, Սաղմոս46․1, Եսայի 44․1

Եվ, ի վերջո, բժշկության ամենամեծ հրաշքը, որ Աստված խոստացել է յուրաքանչյուր հավատացյալի, դա փրկության, մեղքերի ներման և հավիտենական կյանք ունենալու խոստումն է, որտեղ չկա վիշտ, լաց, հիվանդություն ու մահ: Այս մասին կարդում ենք Հայտնության 21․4 խոսքում.  

«Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»:

Սիրելի բարեկամ, Տեր Աստծուց քո բժշկության սպասման ընթացքիդ մեջ քաջալերում և հորդորում եմ քեզ, որ զարգացնես քո հաղորդակցությունը Տիրոջ հետ, հավատարիմ մնաս Նրան, կարդաս ու կիրառես Իր Խոսքը, որովհետև հենց Նա՛ է կյանքի աղբյուրը: Եվ, ի վերջո, հենց դա է ամենակարևորը՝ մեր հարաբերությունը Տիրոջ հետ՝ ամենօրյա խորը սիրո հարաբերությունը Նրա հետ: Եվ այս հարաբերության արդյունքում է հորդելու Նրա օրհնությունը, որը կարող է թե՛ գերբնական կերպով բժշկել քեզ և թե՛ կարող է նաև ուժ տալ դիմանալու դժվարությունների, ցավի և հիվանդության փորձության ժամանակ: Թող Աստված զորավոր կերպով օրհնի քեզ այսօր:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: