December 13

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե աշխարհ ես եկել Աստծո սերը մարդկանց հայտնելու առաքելությա՞մբ․․․

Իսկ եթե աշխարհ ես եկել Աստծո սերը մարդկանց հայտնելու առաքելությա՞մբ․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք «Պատրաստվելով Սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։ Այսօր ուզում եմ խոսենք այն մասին, որ թեև դու քայլ առ  քայլ և օրեցօր ավելի ու ավելի ես մոտենում Աստծուն և ավելի լավ ես ճանաչում Նրան, ինչն, անշուշտ հրաշալի է, սակայն մտածե՞լ ես արդյոք, որ գուցե դրանով Տերը քեզ պատրաստում է, որպեսզի մյուս մարդկանց կյանքում Իր փոփոխության և օրհնության միջոցը դառնաս։  

«Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր» (Եսայիա 6․8

Տեր Աստված քեզ աստիճանաբար փոխարկերպում է և ձևավորում որպես Իրեն հավատարմորեն ծառայող մեկը։ Նա Իր Խոսքն ու խոստումներն է քեզ տալիս։ Նա քեզ կանչել է, որպեսզի քո կյանքը ծառայեցնես Իրեն՝ այլ մարդկանց կյանքում դառնալով փոխակերպման ու օրհնության աղբյուր։ 

Նա քո կյանքը լցնում է Իր շնորհքով, ողորմությամբ, իմաստությամբ ու զորությամբ, որպեսզի դու դառնաս Աստծո սիրո դեսպանը և օրհնություն լինես ամենուրեք, ուր կդրվի քո ոտքը։ 

Աստծո Հոգին քեզ հետ է, և դու լցված ես Աստծո ճշմարտությամբ, որպեսզի ինքդ տարբերվես և փոփոխություն բերես քո շրջապատում՝ մարդկանց կյանքերում տարածելով Տեր Աստծո սերը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի  զավա՛կ, հիշի՛ր, որ Տեր Հիսուսն է աշխարհի լույսը, իսկ դու այն մեկն ես, որ արտացոլում ես Նրան քո շրջապատում։

Ես քեզ քաջալերում եմ, որ ավելին փնտրես, ձգտես անել ավելին, որպեսզի մարդկանց կյանքում դրական ազդեցություն թողնող Աստծո ծառա լինես։

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Աստված, ես ամբողջությամբ Քո կամքին եմ հանձնում իմ կյանքը։ Իմ անձը Քեզ է պատկանում, Դու ես այն ստեղծել ու ձևավորել։ Եվ ես սրտանց ուզում եմ Քեզնից ավելին ստանալ, որպեսզի կարողանամ ավելին փոխանցել իմ շրջապատի մարդկանց և դառնալ քո սիրո և օրհնությունների դեսպանը իմ շրջապատի յուրաքանչյուր մարդու համար։ Ես պատրաստ եմ ծառայելու մարդկանց իբրև Քո սիրո դեսպանը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: