January-3 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու պատրա՞ստ ես Սուրբ Ծնունդին

Իսկ դու պատրա՞ստ ես Սուրբ Ծնունդին

Սիրելի՛ բարեկամ, սուրբծննդյան այս շաբաթվա ընթացքում մենք շարունակում ենք մեր քաջալերական ուղերձների շարքը, որը կրում է «Ե՛կ տարին սկսենք Տեր Աստծուն գովերգելով» անվանումը և որը հիմնված է Տեր Հիսուսի ծնունդը գովաբանող երգերի վրա։ Ահա՛ ևս մի հրաշալի երգ, որի բառերին, հուսամ, ծանոթ կլինես․

«Ծա՛փ զարկ աշխարհ,
Ցնծա՛ այսօր,

Ցնծա՛ եւ յաւիտեան.

Քանզի ծնաւ, Արքան հզօր,

Իշխան Խաղաղութեան։

Ե՛լ, ով երկիր, ահա կու գայ

Ազգաց յոյժ ցանկալին,

Տուէ՛ք, արեւ ու լուսնկայ,

Ողջոյն Էմմանուէլին,

Ողջոյն Էմմանուէլին,

Ողջոյն, ողջոյն Էմմանուէլին»:

Ինչպիսի՜ ցնցող ու հիասքանչ փառաբանություն․․․ Աղոթում եմ, որպեսզի քո սիրտը պատրաստ լինի Էմմանուելին ընդունելու համար․․․ որպեսզի միշտ քո սրտում տեղ լինի Տեր Հիսուսի համար և այդ տեղը լինի ամենապատվավոր տեղը, որտեղ Նրա կամքն է տիրում և որտեղ Նրա խոսքը արժեք ունի և քո հնազանդության պատվին է արժանանում։

Հովհաննես Մկրտիչը հորդորում էր Աստծո ժողովրդին պատրաստվել Տեր Հիսուսի գալուստին․ «Անապատում կանչողի ձայնն է. «Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք ու Նրա շավիղներն ուղի՛ղ արեք» (Մարկոս 1․3

Ցավոք սրտի, մերօրյա աշխարհը ավելի ու ավելի շատ է մոռացության մատնում Սուրբ Ծննդի իրական իմաստը։ Տեր Հիսուսի՝ մարմնով աշխարհ գալը Աստծու նվերն է մարդկությանը։ Նրա մարմնացումով Տերն Իր Խոսքին հավատացողների համար բերեց խաղաղություն, ազատություն և բժշկություն։ Նա արժանի է լինելու մեր կյանքի կենտրոնում ու մեր սրտի ամենապատվավոր դիրքում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, պատրա՞ստ ես Նրա հրաշքն ընդունելու քո սրտի մեջ: Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Տեր, խնդրում եմ, օգնի՛ր ինձ կենտրոնացնելու իմ ուշադրությունը Քեզ վրա Սուրբ Ծննդյան այս ժամանակահատվածի բոլոր օրերին և դրանից հետո։ Ես Քո օգնության կարիքն ունեմ, որպեսզի իմ կյանքը դառնա Սուրբ Ծննդի իրական իմաստի արտացոլումը: Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր Հիսուս, որ եկար իմ կյանք: Շնորհակալ եմ, որ ինձ տվեցիր Քո խաղաղությունը, Քո հույսը, Քո սերը և Քո ուրախությունը: Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր ինձ կյանքի մի օրինակ, որտեղ Աստված փառավորվում է՝ մեր տկարությունները զորությունների վերածելով։ 

Օգնիր ինձ երբե՛ք և ոչ մի իրավիճակում չմոռանալ, որ Դու Էմմանուելն ես, Աստված մեզ հետ, իմ ամենամեծ գանձը… և ոչ միայն սուրբծննդյան այս ժամանակահատվածում, այլև՝ տարվա մնացած բոլոր օրերին:

Տե՛ր, լցրու ինձ Քո Սուրբ Հոգով: Իմ սիրտն ու մտքերը ուղղիր դեպի Քեզ: Օգնիր ինձ իմ սիրտը բաց պահել մյուսների համար, ուշադիր լինել նրանց կարիքների նկատմամբ և պատրաստ՝ ցույց տալու նրանց Քո սերը:

Շնորհակալ եմ, որ երբեք ինձ մենակ չես թողել: Շնորհակալ եմ, որ ամեն օր իմ կողքին ես։  Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր Քո սիրելի զավակը, և շնորհակալ եմ, որ իմ կողքին ես և ինձ հետ, ինչ էլ պատահի ինձ հետ և ինչպիսի իրավիճակով էլ անցնի իմ կյանքի ընթացքը: Շնորհակալ եմ Քո բարեհաճության համար իմ կյանքում:

Հա՛յր, ես սիրում եմ Քեզ և պաշտում եմ Քեզ: Աղոթում եմ իմ սիրելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հ․Գ․ Հուսով եմ՝ դու էլ կվայելես Երևանի Ավետարանական-Մկրտական եկեղեցու երգչախմբի «Ծա՛փ զարկ աշխարհ» երգի կատարումը, որը պահոցից է և ձայնագրվել է հեռավոր 1957 թվականին։ Երգը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: