Սիրելի՛ բարեկամ, ե՛կ խորհենք այս հարցերի շուրջ, որոնք Տերը ինձ և քեզ է ուղղում Իր Խոսքի մեջ․
- Ի՞նչ տեսակի պարգև ես փափագում ստանալ:
- Ի՞նչ պսակի արժանանալու համար ես ջանք թափում:
- Պսակ, որ ժամանակավոր է և շուտով թոշնելո՞ւ է, թե՞ որ հավիտենական է և երբեք չի խամրելու:
Հաջողությունը՝ իրական հաջողությունը, որը չի խամրում ժամանակի ընթացքում, բխում է Աստծուց։
Այս աշխարհը արժևորում է ունեցվածքն ու փառքը, մինչդեռ Տերը խոսում է վերականգնման, բժշկվելու և ներման մասին:
Թո՛ւյլ տուր, որ Աստված քաջալերի քեզ ու լցնի այն ամենով, ինչն Իրենից է բխում:
Հիշի՛ր Հովսեփին, Դանիելին և Նեեմիային:
Նրանք իմաստուն խորհուրդներ տվեցին իրենց շրջապատի մարդկանց և ճիշտ որոշումներ կայացրին հենց Աստծո Հոգու շնորհիվ:
Աստծո օգնությամբ կատարված յուրաքանչյուր բան հաջողվում է:
Աստծո օրհնության առկայության դեպքում ամեն բան պտղաբեր է դառնում։
Աստծո հպմանն արժանացած ցանկացած բան լցվում է կյանքով ու բազմապատկվում։
Տերն այնքա՜ն բարիք ունի քեզ համար ամբարված․․․
Սակայն արդյոք դու ժամանակ ունե՞ս Նրա համար։
Դու ժամանակ կհատկացնե՞ս քո երկնային Հորը։
Նա հոգատար Հոր պես ուզում է ուղղորդել քեզ։
Նա փափագում է սովորեցնել քեզ և քայլել քո կողքով:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահի´ր Աստծու Խոսքին։ Վստահի՛ր Աստծու Հոգուն:
Եվ քո յուրաքանչյուր օրը հանձնի՛ր Նրա ձեռքերի մեջ, որպեսզի դառնաս պտղաբեր, լինես օրհնված և հաջողվես քո ամեն նախաձեռնության մեջ։
Այսօրվա գրառումը հիմնված է հետևյալ աստվածաշնչյան հետևյալ հղումների վրա` Սաղմոս 128․1-2, Ժողովող 2․24, Դանիել 1․19-21, Ծննդոց 41․39։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը