October-24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս է սրբությունն առանձնացնում քեզ աշխարհից

Ինչպե՞ս է սրբությունն առանձնացնում քեզ աշխարհից

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Այսօր ավելի մանրամասն ենք խոսելու սրբության մասին, քանի որ մարդու կյանքում սրբության ընթացքի առկայությունը դուռ է բացում Սուրբ Աստծու հետ հանդիպելու և հաղորդակցվելու համար։

Սիրելի՛ բարեկամ*|FNAME|*,«սուրբ» բառը բնագրում ունի «առանձնացված» կամ «տարբերվող» իմաստը։ Որպեսզի հասկանանք սրբության աստվածաշնչյան իմաստը, նախ պետք է մեր մտքից մաքրենք սրբության մասին աշխարհի ունեցած պատկերացումները։ Աշխարհի համար սուրբ կյանքն անհասանելի մի բան է, քանի որ սրբության կյանքով ապրելն ընկալվում է որպես անսխալական ու անթերի մի կյանք։ Ապրել սուրբ կյանքով՝ աշխարհի համար նշանակում է բարձրագույն մի չափանիշ, որին գրեթե ոչ ոք չի կարող հասնել։ Եվ այս թյուր ընկալման մեջ անմասն չեն այն եկեղեցիները, որոնք քարոզում են սրբության այս սխալ ընկալումը և միայն հատուկ մարդկանց «սրբեր» անվանում։ 

Ի հակառակ այս տեսակետի՝ Աստվածաշունչը սուրբ է անվանում այն մարդուն, որն իր սրտում որոշում է կայացրել՝ ապրելու հավատքի կյանքով։ Եթե աշխարհի ընկալման մեջ մարդը սրբանում է իր սրբակենցաղ ապրելակերպով՝ առանց սխալների կամ Աստծու հրաշքներով ուղղորդվող կյանքով, ապա Աստվածաշունչը սովորեցնում է, որ հե՛նց այն նույն ակնթարթին, երբ դու որոշում կայացնես ապրելու ոչ թե բոլոր մարդկանց նման, այլ՝ ըստ Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությունների, դու սրբվում ես Նրա արյամբ և Նրա անվան հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ։ 

«Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը. շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից» (Ա Կորնթացիս 1․2-3):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու համար սուրբ են այն մարդիկ, որոնք առանձնացված են այս աշխարհից նրանով, որ տարբերվում են Աստծու Խոսքի հանդեպ իրենց վերաբերմունքով։ Սուրբ մարդիկ անսխալական չեն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Հակառակ դեպքում սրբությունը կդառնա անհասանելի մի բան, և անհասանելի կդառնա նաև Տեր Աստծու հետ իրական հանդիպումը։

Սրբության կյանքն անհասանելի չէ։ Այն նշանակում է տարբերվել աշխարհից Աստծու կամքի և մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Եթե աշխարհի մարդիկ սիրում են մեղքը, ապա Քրիստոսով սրբագործվածներն ատում են այն։ Եթե աշխարհի մարդիկ ամեն ջանք անում են, որ հնարավորինս թաքցնեն իրենց մեղքերը, ապա սուրբ կյանքով ապրողները խոստովանում են, ապաշխարում և հեռանում իրենց մեղքերից։ Եթե աշխարհի մարդիկ ամեն հնարք կիրառում են, որպեսզի արդարացնեն իրենց գործած մեղքերը, ապա սրբեր լինելու կանչվածները հավատում են ապաշխարությամբ Տիրոջ կողմից արդարացված լինելուն։ 

«Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․6-9):

Իսկ դու ինչո՞վ ես առանձնանում ու տարբերվում աշխարհից․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: