• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 5 հկտ 2026 թ.

Փափագի՛ր Աստծու ներկայությանը

Հրապարակման ամսաթիվ 5 հկտ 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ 

Սիրելի՛ Ընկեր, կարծում եմ՝ այս թեման մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր մարդու համար, որ հավատում է աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ Աստվածաշունչը հստակ խոսում է աստվածային Երրորդության անձերից մեկի՝ Սուրբ Հոգու մասին, որ Աստծու Հոգին է, Ով գալիս ու բնակվում է Քրիստոսին հավատացող ու Նրան Տեր ու Փրկիչ ընդունած յուրաքանչյուր հավատացյալի ներսում։ 

«Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթացիներին 3․16):

Սուրբ Հոգին անձ է։ Նա ունի անձին բնորոշ բոլոր հատկանիշները։ Եվ Նա կարո՛ղ է բնակվել քո ներսում, ինչպես պնդում է Աստվածաշունչը։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը հե՛նց քեզ համար է։ 

«Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթացիներին 6․19-20):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Սուրբ Հոգու հետ մտերմության առաջին քայլը Նրա ներկայությանը ամբողջ սրտով փափագելն է։ «Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, ո՜վ Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ Նրա առջև» (Սաղմոս 42․1-2):

Ինչպես ծարավ եղջերուն է ջուր փնտրում, այնպես էլ հավատացյալի սիրտը պետք է փափագի Տեր Աստծու ներկայության մեջ լինելուն։ Այդ փափագը մղում է մեզ ժամանակ հատկացնելու Նրա հետ հաղորդակցությանը։ Այդ փափագը մեզ մղում է սրբության կյանքով ապրելուն։ Այդ փափագը մեզ մղում է Տեր Աստծուն մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում առաջին ու կարևորագույն տեղը հատկացնելուն։ Այդ փափագը մեզ զատում է աշխարհից և առանձնացնում՝ հանուն Տեր Աստծու ապրելու և գործելու համար։

Սուրբ Հոգու հետ մտերմությունը սկսվում է Աստծու ներկայությունը փնտրող սրտից։ Իսկ դու ունե՞ս նման փափագ քո սրտում․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես