• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 2 հկտ 2026 թ.

Նա կզորացնի քեզ…

Հրապարակման ամսաթիվ 2 հկտ 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։

Սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՞ ապրումներ ես ունենում, երբ Աստծու խոստումները չեն իրականանում քո կյանքում, իսկ այն ամենը, ինչ կատարվում է քո կյանքում, դեռ Տեր Աստծու կողմից խոստացված իրականության ճիշտ հակառակն է։ 

Սա հենց այն է, ինչը տեղի էր ունենում Հովսեփի կյանքում։ Աստված նրան երազներ էր ցույց տվել, ըստ որոնց՝ Հովսեփը մեծ մեկը պետք է դառնար։ Նա շատ ավելի բարձր դիրքում պետք է լիներ, քան իր եղբայրները։ Սակայն հենց եղբայրների պատճառով նա իր կյանքի մի մասն անցկացրեց ստրկության, իսկ հետո նաև՝ բանտարկության մեջ։ Բայց միայն այդ ճանապարհով էր հնարավոր Հովսեփի կյանքում Աստծո մեծ խոստումների իրականացումը։ Ի վերջո, Աստծու խոստումներն իրականացան, և Հովսեփը դարձավ Եգիպտոսում իշխանությամբ երկրորդ մարդը փարավոնից հետո։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, գուցե քո կյանքը նո՞ւյնպես անցնում է դավաճանության, դժվարությունների և անհույս բանտարկության նմանվող փուլերով։ Գուցե արդեն սկսում ես կասկածե՞լ Աստծո խոստումների իրական լինելու հարցում։ Եթե այո, ապա ընթերցի՛ր Հովսեփի պատմությունն Աստվածաշնչում և հավատա՛, որ Աստված քո կյանքի ցանկացած անհույս իրավիճակ կարող է օգտագործել որպես գերբնական կամուրջ, որը կհասցնի քեզ հենց այն իրականությանը, որը Տերը խոստացել է Իր աստվածավախ ու հավատարիմ ծառաներին։ 

Մեր տկարությունները Տեր Աստծու համար հնարավորություն են դրանց մեջ Իր զորությունն արտահայտելու համար։ Մեր տկարությունները մեր խաչմերուկներն են, որոնց մոտ մեզ կարող է հայտնվել Աստծու զորությունը։ 

Մեր սահմանափակումները հաճախ Աստծո համար հնարավորություններ են, որպեսզի մենք ականատես լինենք Նրա մեծությանը։ Այո՛, Աստծու զորությունը հստակ է երևում ավելի թանձր տկարությունների ժամանակներում՝ նման մոմի լույսին, որը խավարի մեջ է ավելի տեսանելի դառնում։ 

Մեր տկար ժամանակ է, որ Աստված զորացնում է մեզ։ Ինչպե՞ս և ի՞նչ գործիքներ օգտագործելով։ Ահա՛ դրանցից մի քանիսը. 

Աստծու խոստումը քեզ զորացնելն է, և Նա կանի՛ դա, եթե միայն սրտանց խնդրես Նրան՝ որպես Քրիստոսի աշակերտ։ Նա կդրսևորի Իր զորությունը քո տկարությունների մեջ։ Սակայն երբե՛ք չմոռանաս, որ դու էլ քո բաժինն ունես անելու. օգտագործի՛ր այն միջոցները, որոնք Նա է հոգացել քեզ զորացնելու համար։ 

Այսօր աղոթում եմ, որ Տերը զորացնի քեզ Իր զորության կարողության չափով։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես