• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 3 հկտ 2026 թ.

Տեր Աստծո օգնությունը չի ուշանա…

Հրապարակման ամսաթիվ 3 հկտ 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։

Սիրելի՛ Ընկեր, աստվածաշնչյան իմ ամենասիրելի հատվածներից մեկը Սաղմոս 121-ում է գրված. 

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․1-2)։

Ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը դեպի սարերը։ 

Երբ տոնակատարությունների համար հրեաները Երուսաղեմ էին գնում, նրանք պետք է սաղմոսներ երգեին ու փառաբանեին Աստծուն։ Մինչ նրանք զառիվերով Աստծու տաճար էին բարձրանում, աստիճանաբար մեծանում էին նրանց ակնկալիքները։ Նրանք գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու իրենց և իրենց Աստծու միջև։ Նրանք գիտեին, որ իրենց մեղքերը ներվելու էին։ Գիտեին, որ մեղքերի ներման արդյունքում փոխվելու էր Տեր Աստծու հետ իրենց հարաբերությունը և իրենց ողջ կյանքը, քանի որ օրհնության և գերբնական օգնության դռներ էին բացվելու նրանց համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո պարագայում նույնպես այդպես է։ Զարգացրո՛ւ քո ակնկալիքները։ Աստված պատրա՛ստ է ներելու քեզ, օգնելու և օրհնելու։ 

Ինձ և քեզ համար այսպիսի խոստում կա Աստվածաշնչում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայիա 54․10)։

Այո՛, Աստված կատարելու է այն ամենը, ինչ խոստացել է քեզ, եթե միայն նվիրվես Նրան քո ամբողջ սրտով։

Քո կյանքում դու կարող ես բազմաթիվ լեռների բախվել։ Եվ մինչ քայլ առ քայլ բարձրանում ես, որպեսզի հաղթահարես դրանք, միշտ հիշի՛ր, թե որքա՜ն բարի է Աստված գտնվել քո հանդեպ և համոզվա՛ծ եղիր, որ Նա միշտ բարի է լինելու։ Քո օգնությունը մեր բարի Աստծուց է։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես