August 5

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ, Տե՛ր․․․ ինչո՞ւ:

Ինչո՞ւ, Տե՛ր․․․ ինչո՞ւ:

Այն նամակներից և արձագանքներից, որ ես ստանում եմ «Քո հրաշքն ամեն օր»-ի ընթերցողներից, նկատելի է, որ մարդիկ այս կամ այն կերպ հիասթափության կոտրվածություն են զգում։ Շատերը չեն հասկանում, թե ինչու է «Աստված թույլ տալիս» այս կամ այն իրավիճակը։ Այս պատճառով եկ միասին գնանք մի ճամփորդության Պողոս առաքյալի ոտնահետքերով, որը կօգնի մեզ հիասթափության կոտրվածության վերաբերյալ Աստվածաշնչի պատասխանի մասին ավելին իմանալու հարցում։ 

Պողոս առաքյալը բազմաթիվ արտասովոր գործեր է կատարել Աստծո Արքայության համար։ Նա գործում էր հավատքով, հնազանդությամբ և Տիրոջն անսահման վստահելով։ Սակայն նա նույնպես վերապրել է հիասթափության կոտրվածությունը։ Աստված թույլ էր տվել, որ նա մարմնում խայթ ունենար՝ տառապանքի աղբյուր, որը տանջում էր նրան (տե՛ս Բ Կորնթացիս 12․7-10

Տրամաբանական հարց կարող էր առաջանալ թե Պողոս առաքյալի մոտ և թե՛ մեր մոտ է առաջանում այդ հարցը․ «Ինչո՞ւ, Տե՛ր․․․ ինչո՞ւ»։ Եվ երբ այս հարցը մնում է անպատասխան և այն ուղեկցվում է հասկանալու անկարողությամբ, ապա գրեթե անխուսափելի է դառնում հիասթափության կոտրվածությունը։ Սակայն Աստվածաշնչունչն այստեղ էլ մեզ օգնության է հասնում․ «Արդարև, Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը» (Եսայիա 55․8

Նրա խորհուրդները մեր խորհուրդները չեն։ Նրա մտքերը մեր մտքերը չեն։ Այլ կերպ ասած, Աստված մեզ պես չի մտածում, ուստի և չի գործում մեզ պես։ Այնպես որ, եթե Աստված գործում է այնպես, որ դու չես հասկանում, ապա արդյոք․․․ 

  • Հիասթափության կոտրվածությունն անխուսափելի՞ է․․․
  • Մի՞թե դու դատապարտված ես կոտրվածության մեջ ապրելու․․․

Իսկ եթե խնդրի լուծումը մասամբ այդ կոտրվածությունը պարզապես ընդունելո՞ւ մեջ է՝ հավատալով, որ Աստված մեզնից շատ ավելի լավ գիտի և միշտ մեր լավագույն շահերից է գործում։

Այս ամենի մասին խոսելը հեշտ է։ Սակայն շատ ավելի դժվար է իրականում այդպես ապրելը։ Բայց ես հավատում եմ, որ, այնուամենայնիվ, Քրիստոսի մեջ ապրելը չի կարող նշանակել հիասթափության կոտրվածությանը գերի մնալ։ Մեզ հնարավորություն է տրված այն թողնել Տիրոջ ձեռքերում, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր իրավիճակ անցնել Նրա պարգևած խաղաղությամբ։ 

Այսպիսով, նույնիսկ երբ ոչինչ իմ նախատեսած կերպով չի ընթանում, ես դեռ կարող եմ․․․ 

  • Շրջվել դեպի Աստված,
  • Խաղաղություն ընդունել Նրանից,
  • Շնորհակալություն հայտնել Նրան իմ ունեցած ամեն ինչի համար,
  • Անսասան կերպով շարունակել ընթացքս։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ՛ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Աստված, ես այսօր քեզ եմ դիմում շնորհակալությամբ։ Շնորհակա՛լ եմ այն ամենի համար, որ Դու արել ես իմ կյանքում, և այն ամենի համար, որ դեռ անելու ես ապագայում։ Թո՛ղ սիրտս բաց լինի և ընդունի Քո խորհուրդներն ու ուսուցումը։ Աղոթում եմ Քո Որդի և իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս:

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: