inbound5329871282879545020

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է կրիպտոնաքարը

Ի՞նչ է կրիպտոնաքարը

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Ջոն Բիվերը մի ուսուցիչ է, ում ես առանձահատուկ կերպով գնահատում եմ: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ կիսվել նրա գրքում տեղ գտած ճշմարտություններով:

Մեզանից շատերին հայտնի է «կրիպտոնաքար» բառը Սուպերմենի գեղարվեստական պատմությունից: Այս սուպերհերոսը ունի արտասովոր, գերմարդկային ունակություններ: Նա ունի միայն մեկ թուլություն, և դա կրիպտոնաքարն է: Այն ունակ է չեզոքացնելու Սուպերմենի գերբնական ուժը։

Ջոն Բիվերն իր «Կործանել կրիպտոնաքարը» գրքում հետաքրքիր զուգահեռ է տանում մեր հոգևոր կյանքի հետ:

Որպես Աստծո որդիներ մենք Նրանից ժառանգել ենք.

  • Տեր Աստծո աստվածային բնությունը,
  • Նրա հաստատուն բնավորությունը,
  • Նրա անըմբռնելի ուրախությունն ու խաղաղությունը, 
  • Նրա գերբնական ուժն ու զորությունը:

Հարցը նրանում է, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում մշտապես դրսևորել մեր Տեր Աստծուց ժառանգած այս հատկանիշները: Ըստ հեղինակի, դա նրանից է, որ մենք բախվում ենք «կրիպտոնաքարի» առկայությանը, որը չեզոքացնում է մեր ժառանգած որակների ու զորության դրսևորումները:

Հոգևոր օրհնությունները գողացող այս «կրիպտոնաքարի» ազդեցությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: Ահա դրանցից մի քանիսը.

  • Հիասթափություն,
  • Կասկած,
  • Գայթակղություն,
  • Եվ այլն։

Այնինչ, Աստվածաշնչում հստակ ասվում է, որ որպես Աստծո որդիներ և ժառանգներ, մենք ստացել ենք Նրա ամբողջական էությունը (տե՛ս Հովհաննես 1․16 խոսքը)։ Այսպիսով, ես և դու կոչված ենք դրսևորելու և արտացոլելու Քրիստոսի բնույթն այս Երկրի վրա:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո կյանքում դեռ ամբողջովին չես արտահայտում Տեր Աստծո էությունն ու բնույթը, ապա մի՛ հուսալքվիր։ Եթե դու ընդունել ես Քրիստոսին Տեր ու Փրկիչ և որոշել ես կյանքդ ապրել Տեր Աստծո ուսուցանած սկզբունքներին համահունչ, ապա վստահ եղի՛ր, որ Աստված ընդունել է քեզ, որպեսզի Իր զավակի և Իր Սուրբ Հոգին է բնակվում քո մեջ։

Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։ Հարցրո՛ւ Նրան, և Նա կառաջնորդի ու կուղղորդի քեզ։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, ես գիտակցում եմ, որ իմ կյանքը շատ հաճախ չի արտացոլում Քո սուրբ ու զորավոր բնույթը: Խնդրում եմ, որպեսզի ներես ինձ և ցույց տաս իմ կյանքի այն ոլորտներն ու արարքները, որոնք խանգարում են իմ միջոցով Քո զորության և Քո բնույթի դրսևորվելուն։ Շնորհակալ եմ, որ Քո ձայնն ինձ լսելի ես դարձրել և որ ցույց ես տվել ինձ Քո կամքը: Թո՛ղ իմ ապրած կյանքը փառավորի Քեզ: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Թույ՛լ տուր, որպեսզի Սուրբ Հոգին նորոգի քեզ: Թո՛ղ Տեր Հիսուսի աստվածային բնույթն իր մեծագույն զորությամբ բացահայտվի քո մեջ, որովհետև դու ծնվել ես հենց դրա համար:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: