20210409065438_2021-04-18

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչն է որոշում քո ինքնությունը

Ի՞նչն է որոշում քո ինքնությունը

Որոշ մարդկանց համար խիստ կարևոր է, որ մյուսները հավանեն իրենց արած գործը կամ որ իրենց ձեռքբերումները մարդկանց մոտ հայտնի դառնան։ Երբ նման ձգտումը դառնում է կարևոր առաջնայնություն կամ վերածվում մեր կյանքի նպատակի, ապա մեր ինքնությունը որոշվում է նրանով, ինչը մենք անում ենք, այլ ոչ թե այն, թե ով ենք իրականում։

Սիրելի բարեկամ, իսկ ինչպե՞ս է այս հարցը քո պարագայում։ Ի՞նչն է որոշում քո ինքնությունը։

Քո ինքնությունը ձևավորվում է քո արած գործերո՞վ, այն ամենո՞վ, ինչին հասել ես կյանքիդ ընթացքում, թե՞ նրանով, թե ով ես իրականում։

Այն ամենն, ինչ անում ես ժամանակավոր է և անցողիկ է։ Իսկ քո ով լինելը՝ հավիտենական. Դու Աստծո զավակ ես, սիրված ոչ թե քո արածների պատճառով, այլ քո անհատականության շնորհիվ։

Հենց այս ճշմարտության հիմքի վրա դու պետք է կառուցես քո կյանքը և ձևավորես քո անհատականությունը։

Մնացած ամեն բան կարող է մի օր փլուզվել։ Սակայն եթե քո ինքնությունը հիմնված է Քրիստոսի վրա, ապա այն երբեք չի փլուզվի։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կա՛ս ու միշտ լինելո՛ւ ես Նրա զավակը՝ անկախ այն բանից, թե ինչեր են սպասվում քեզ ապագայում։ Միայն եղի՛ր հավատարիմ Աստծուն։ Միայն պահի՛ր հավատքդ։ Միայն երբե՛ք չկորցնես Քրիստոսի հանդեպ ունեցած քո սերն ու Նրա արածի հանդեպ քո երախտագիտությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: