September 13

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ տո՛ւր, որպեսզի աշխարհի ամենալավ Ուսուցիչը սովորեցնի քեզ․․․

Թույլ տո՛ւր, որպեսզի աշխարհի ամենալավ Ուսուցիչը սովորեցնի քեզ․․․

Սիրելի բարեկամ, այսօր կրկին ուշարդրություն դարձրու Տեր Հիսուսի խոսքերին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

Ուզում եմ քեզ մի հարց տալ։ Եթե երևէ շատ բարդ հիվանդություն ունենաս, ո՞ւմ ես դիմելու։ Քեզ համար կարևորը որևէ բժիկ գտնելը կլինի՞, թե՞ կփնտրես տվյալ ոլորտի ամենափորձառու և ճիշտ մասնագետ հանդիսացող բժշկի։ 

Համոզված եմ, որ յուրաքանչյուրս էլ կփորձի գտնել այդ հիվանդության բուժման լավագույն մասնագետին։ Մենք չենք վստահի պատահական որևէ մեկին, որ պարզապես բժիշկ է, սակայն չունի համապատասխան մասնագիտացում և փորձառություն։ 

Իսկ ինչպե՞ս ենք մենք վարվում հավատքի պարագայում։ Որպեսզի մարդն ունենա ամուր և հարատև հավատք, նա կարիք ունի պարբերաբար ուսուցումներ ընդունելու։ Այդ ուսուցումների համար նա պետք է գտնի ամենավստահելի աղբյուրները։ Այս տիեզերքի ամենավստահելի աղբյուրը և ամենալավ Ուսուցիչը հենց Ինքը Տեր Հիսուսին է։ Նա փափագում է Իր սիրո միջոցով մեզ սովորեցնել մեզ անհրաժեշտ ամեն բաները․ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32․8

Այսպիսով, ի՞նչ է Տեր Հիսուսն ուզում սովորեցնել մեզ։ Պետրոս առաքյալն, ով հասկացել էր Նրա ուսուցումների խորությունը, հետևյալ խոսքերն է ասում․ «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հովհաննես 6․68): 


Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ահա թե ինչ է ուզում քեզ սովորեցնել մեր սքանչելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը՝

  • Իրական խաղաղությունը գտնում ենք, երբ թողնում ենք մեր ճանապարհները, մեր սովորական ընթացքը և գնում ենք Նրա մոտ։ 
  • Իրական հանգիստը ընդունում ենք, երբ կարողանում ենք չուղղորդվել մարդկանցից կամ մեր իսկ սեփական ես-ի պահանջներից, և փորձում ենք կատարել Տեր Աստծո պահանջները
  • Խաղաղությունն ու հանգիստը գալիս են մեր կյանք, երբ մենք մեր հոգսերը հանձնում ենք Տեր Հիսուսին և մեր ուսերին ենք վերցնում Նրա քաղցր հոգսը։

Մարիամի նման ե՛կ այսօր նստենք Տեր Հիսուսի ոտքերի մոտ և ընտրենք բարի բաժինը՝ թույլ տուր, որպեսզի քեզ սովորեցնի այն Մեկն, Ով հավիտենական կյանքի խոսքեր ունի։ 

Այսօր քաջալերում եմ քեզ, որ գնաս աղոթքի ծածուկ վայրը՝ քո ներքին սենյակը, և քո բոլոր հոգսերը ուսերիցդ իջեցնես ու դնես Նրա ոտքերի մոտ։ Հետո, երբ դուրս կգաս քո աղոթքի սենյակից, կրկին չվերցնես դրանք քո ուսերին, այլ կթողես այնտեղ՝ Տեր Հիսուսի մոտ։ Խոսի՛ր Նրա հետ հենց հիմա։ Միայն Նա կարող է քեզ սովորեցնել հոգսերից ազատվելու ճանապարհը։ Նա է այս տիեզերքի լավագույն Ուսուցիչը․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: