20210405192027_2021-04-10

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ւյլ տուր Ինձ օգնել քեզ

Թո՛ւյլ տուր Ինձ օգնել քեզ

Այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ մի ուղերձով, որը, հավատում եմ, բխում է Աստծո սրտից հատուկ քեզ համար։ Ահա այն…

«Լսո՞ւմ ես…

Սա Իմ սիրտն է բաբախում, քո սրտի շեմն է թակում:

Սա Իմ ձայն է քեզ կանչում՝ կանչում, որ Իմը լինես։

Սա Երկնքի ձայնն է, որ հպվում է երկրին հանուն քո կյանքի։

Շփոթված ես ու անհանգի՞ստ։

Ուրեմն թո՛ւյլ տուր, որ Ես օգնեմ քեզ։ Թո՛ւյլ տուր Ինձ ծածկել քեզ Իմ սիրով։ Թո՛ւյլ տուր Ինձ դառնալ քո ապաստարանը, քո հավիտենական ապահովությունը, քո պաշտպանության ամրոցն ամեն օր։

Թո՛ւյլ տուր Ինձ օգնել քեզ…

Մտի՛ր Իմ ներկայության մեջ։ Արի՛ Իմ հետևից։

Բռնի՛ր իմ ձեռքը և ապրի՛ր Ինձ հետ։

Ընդունի՛ր Իմ կյանքը, ընդունի՛ր Իմ ուրախությունը։

Օրեցօր, քայլ առ քայլ…

Փնտրի՛ր Ինձ, և կմտնես Ին ներկայության մեջ։

Թո՛ւյլ տուր նաև, որ Ե՛ս գտնեմ քեզ»։

‭‭Հղում՝ ‭‬‬ Հայտնություն‬ ‭3:20‬

Սիրելի բարեկամ, թո՛ղ Աստծո առատ ներկայությունը լցնի քո սիրտը հենց այն պահից սկսած, երբ կմտնես երկրպագության մեջ «Դու իմ ամենն ես» անունը կրող այս գեղեցիկ երգի հնչյունների ու բառերի ներքո:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: