july-18-1

Գլխավոր | Հրաշքներ | Դու վախենում ես Աստծո՞ւց

Դու վախենում ես Աստծո՞ւց

Սիրելի բարեկամ, փորձիր մտովի պատկերացնել քեզ Եդեմի պարտեզում մեղքի անկումից անմիջապես հետո։ Ադամն ու Եվան հենց նոր են մեղք գործել Աստծո դեմ և կերել արգելված պտղից։ Աստծո հետ նրանց հաղորդակցությունը խափանված է։ Այս երբևէ գործած առաջին մեղքն իր հետ բերեց պատիժ, բաժանում Աստծուց և,երբեւէ մտածե՞լ ես, որ այն իր հետ բերեց նաև վախ։ Աստվածաշնչում վախի մասին առաջին անգամ նշվում է հենց այս պատմության մեջ։ 

«Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ (Ծննդոց ‭3․10):‬

Ինչո՞ւ էր Ադամը վախեցել։ Սեփական մերկության եւ Աստծուն անհնազանդության մասին նրա անակնկալ գիտակցումը Ադամի մոտ վախ առաջացրեց։ Ավելին, վախը դրդեց նրան թաքնվելու Աստծուց։ Թաքնվել Նրանից, Ով արարել էր իրեն, սիրել և հոգ տարել իր համար։ Նրանից, Ով այնքան մտերիմ էր, որ ամեն օր խոսում էր իր հետ։ 

Երբ վախենում ենք Աստծուց, մենք փախչում ենք Նրա ներկայությունից։ Այնուամենայնիվ, միայն Նրա ներկայության մեջ ենք մենք ընդունում առաջ ընթանալու համար անհրաժեշտ ներումը, շնորհքն ու զորությունը և դեմ առ դեմ հանդիպելու այն ամենին, ինչը մեզ հետ կարող է պատահել։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, գուցե քեզ նույնպե՞ս մեղքը թույլ չի տալիս մոտենալ քո Տեր Աստծուն։ Սակայն, այնուամենայնիվ, պիտի հստակ գիտակցես, որ Նա սպասում է քեզ։ Սպասում է, որպեսզի քեզ ընդունի իր ջերմ գրկի մեջ, ճիշտ այնպես, ինչպես անառակ որդու հայրն էր սպասում իր որդուն ‭‭(<a href="http://<!– wp:paragraph –> <p><a href="https://www.bible.com/2329/luk.15.11-24.%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A1">https://www.bible.com/2329/luk.15.11-24.նվաա<br></a>Աստված սպասում է քեզ քո սրտի շքամուտքի մոտ։ Բացի՛ր սրտիդ դուռը Նրա առջև։ Թո՛ւյլ տուր, որ Նա ներս մտնի։ Թո՛ւյլ տուր, որ Նա վերականգնի քո հոգին, ներաշխարհը և քո կյանքը։ </p> Ղուկաս‬ ‭15․11-24):‭

Աստված սիրում է քեզ և, եթե դու ներման կարիք ունես և խնդրես Նրան, Նա կների քեզ։ Ես տեղյակ չեմ քո կյանքից, քո սրտի իրավիճակից։ Բայց եթե այսօր զգում ես Աստծո քաղցր կանչը, ապա թո՛ւյլ տուր Սուրբ Հոգուն հասնելու քո սրտին և քո հոգուն։ Ուզո՞ւմ ես, որ Տերը փոխի քո ներաշխարհը։ Եթե այո, ապա աղոթիր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՜ր, երբեմն ես վախենում եմ մուտք գործել Քո ներկայության մեջ և խոսել Քեզ հետ, որովհետև ինձ մեղավոր և անարժան եմ զգում։ Ես խնդրում եմ Քեզ՝ օգնի՛ր ինձ և Քո Սուրբ Հոգու միջոցով ցույց տուր ինձ այն պատնեշները, որոնք առկա են Քո և իմ միջև։ Հայտնի՛ր ինձ դրանք և օգնի՛ր ազատվել դրանցից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: