315520461_864607921364295_7258676455829303364_n

Գլխավոր | Հրաշքներ | Դու սպառազինված ես ընդդեմ քո կյանք այցելած դժվարությունների

Դու սպառազինված ես ընդդեմ քո կյանք այցելած դժվարությունների

Սիրելի՛ բարեկամ, հուսով եմ՝ գիտես, որ քրիստոնյա հավատացյալի կյանքը միշտ չէ, որ հաղթանակների և ցնծության ընթացք է հիշեցնում։ Սակայն ամեն պարագայում մենք պատրաստ ենք ամուր կանգնելու և դիմակայելու դժվարություններին անգամ խիստ ծանր ժամանակներում ու ճգնաժամային իրավիճակներում, քանի որ Տեր Հիսուսը զորացնում է Իր հավատարիմ աշակերտներին։ 

«Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին» (‭‭Սաղմոս‬ ‭118‬.17‬):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ այսօր անցնում ես դժվարին իրավիճակներով՝ լինեն դրանք անձնական հարաբերությունների խնդիրներ, ֆինանսական ճգնաժամ, առողջական խնդիր, հոգեբանական լարվածություն, վախեր ու տագնապներ կամ մեկ այլ դժվարություն, ապա ընդունի՛ր այսօր իմ սրտից քեզ համար բխող այս քաջալերական խոսքը։ 

Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ դու Աստծու օգնությամբ հաղթահարելու քո կյանք այցելած ճգնաժամը։ Հավատում եմ, որ եթե հայացքդ ուղղես Աստծուն և Նրա առջև ուղղես ճանապարհներդ․․․, եթե քո ամբողջ սրտով դեպի Տերը դառնաս և կյանքիդ ընթացքը համապատասխանեցնես Նրա կամքին, ապա երկար օրեր ես ունենալու, որոնց մեջ տեսնելու ես Տեր Աստծո խաղաղությունը և սրտիդ մեջ վայելելու ես Նրա երկնային ուրախությունը։ Եվ իմ ամբողջ սրտով հավատում եմ նաև, որ այդ բոլոր դժվարությունների հանդեպ քո վերաբերմունքը, դրանք հաղթահարելու հմտությունն ու Աստծուն հնազանդ կյանք ապրելու օրհնությունները օրինակ են դառնալու քո շրջապատի մարդկանց համար և որպես վկայություն օգնելու են նրանց կյանքերի վերականգնման և բժշկման ընթացքին։

Քո բոլոր դժվարությունների մեջ տեսնելով քո ցուցաբերած խաղաղությունը՝ մարդիկ հարցնելու են քեզ, թե այդ ի՞նչ խաղաղություն է քո սրտում և ինչպես ես կարողանում այդպես հանգիստ լինել, երբ կյանքիդ մեջ նման ուժգին փոթորիկներ են մոլեգնում։ Ո՞րն է քո խաղաղության գաղտնիքը։

  • Գաղտնիքն այն վստահության մեջ է, որ Աստծուն սիրողների համար ամեն բան բարիին է գործակից լինելու (տե՛ս Հռոմեացիս‬ ‭8‬.28‬ խոսքը):
  • Գաղտնիքն այն ապահովության մեջ է, որ Աստված քեզ հետ է, եթե դու Նրա ժողովրդի մի մասնիկն ես (տե՛ս Բ Օրինաց 20.4 խոսքը):
  • Գաղտնիքն Աստծո Խոսքի մեջ է, որն ուղղորդում ու զորացնում է քեզ (տե՛ս Սաղմոս 119.105 խոսքը):
  • Գաղտնիքն Աստծո Սուրբ Հոգու ներկայության մեջ է, որ քեզ հետ է ու քո մեջ (տե՛ս Հովհաննես 14.17 խոսքը):

Այո՛, աստվածաշնչյան այս ճշմարտությունները հիմք են քո կյանքում հաղթական ընթացք ունենալու և ցանկացած իրավիճակում Բարձրյալ Աստծո անունը փառաբանելու համար։ 

Այսօր միացի՛ր ինձ ու աղոթի՛ր դավանության այս աղոթքով․ «Տե՛ր, ես օրհնված եմ, քանի որ թագավորների Թագավորի զավակն եմ և Բարձրյալ Աստծո ժառանգը։ Իմ կյանքն օրհնված է Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Եվ քանի որ ես որոշում եմ կայացնում ապրելու այս ժամանակավոր կյանքը՝ ճանաչելով Քո կամքը և հնազանդվելով Քո սուրբ Խոսքին․․․, քանի որ ես որոշել եմ իմ սերը Քո հանդեպ ապացուցել Քո պատվիրաններին հնազանդ իմ կյանքով, ապա կարող եմ նաև վստահ լինել, որ Ամենակարող Աստծո պաշտպանության ներքո եմ։ Եվ այս փաստը իմ սիրտը լցնում է անըմբռնելի խաղաղությամբ ու անպատմելի ուրախությամբ։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած երկնային Հա՛յր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: