April 20

Գլխավոր | Հրաշքներ | Դու ընտրվա՛ծ ես․․․

Դու ընտրվա՛ծ ես․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր ե՛կ միասին մեր հայացքներն ուղղենք քրիստոնեական կյանքի մեծագույն օրհության՝ հավիտենական կյանքի՛ վրա։ Երկնային կյանքն իրակա՛ն է, և Աստված այնտեղ  սպասում է քե՛զ՝ Իր թանկ ու սիրելի զավակին։

Երբևէ փորձե՞լ ես պատկերացնել Աստծո մեծությունը։ 

Մեր ընկալումն ու Աստծո մասին պատկերացումն այնքան սահմանափակ են, որ մեր կարողությունից վեր մի բան է Աստծո մեծությունը հասկանալը։ Սա հենց այն է, ինչը Սողոմոն թագավորը հասկացավ, երբ Աստծո Տաճարի կառուցումն ավարտին հասավ…

«Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող Քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը» (Գ Թագավորաց‬8․27‬)։ 

«Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը»։ (‭‭Բ Մնացորդաց‬7.1‬):

Մեր ունեցած պատկերացումը տիեզերքի և նրա Արարչի մասին հաճախ սահմանափակվում է մեր աչքի տեսածի ընկալմամբ կամ ուսումնասիրությամբ։ Որոշ գրքեր համեմատում են երկրագնդի և արեգակի չափերն իրար հետ կողք կողքի դնելով։ Մինչ արեգակը ադամանդի նման փայլուն ու դեղին մի գունդ է, որը չափազանց մեծ է ամբողջովին պատկերելու համար, Երկիր մոլորակը նրա կողքին ասես քորոցի գլխիկի չափ մի փոքրիկ գունդ լինի։ 

Սա ստիպում է ինձ մտածել այս կյանքից հետո մեր ապագայի մասին, որն անցկացնելու ենք Երկնքում՝ մեր Տիրոջ հետ դեմ հանդիման, Նրա հետ, Ով արարել է երկինքն ու երկիրը. սա անգամ ամենավառ երևակայության մեջ է անհնար պատկերացնել։ Եվ այս ամենի կողքին մենք՝ մարդկային արարածներս, ասես փոշեհատիկներ լինենք…

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ հիմա ուզում եմ իմանաս ամենահակասականը։ Չնայած Աստծո անսահման մեծությանն ու մեր աներևակայելի փոքրությանը, Աստված Իրեն հավատացող մարդկանց ընտրել է որպեսզի մենք դառնանք Նրա բնակության տաճարը (տե՛ս Եբրայեցիս 3.6 խոսքը)։ 

Քեզ հավանաբար թվում է, թե անհավանական մի բան է, որ անսահմանորեն մեծ և զորեղ Աստվածը կարող է բնակվել քո ներսում։ Երբեմն դու քեզ արժանի չես համարում Նրան, և ինքդ քեզ այնքա՜ն փոքր ես տեսնում, որ չես կարողանում հասկանալ, թե ինչպե՜ս է Նա ընտրել քո ներսում բնակվելը։ 

Իմացի՛ր, որ ինչպես երկնքի և երկրի միջև չկան ֆիզիկական պատնեշներ, ճիշտ նույն կերպ էլ չկան պատնեշներ քո և Տեր Աստծո միջև։ 

Այն պահից սկսած, երբ Աստծուն ես հանձնում քո ողջ կյանքը, երբ Քրիստոսին ընդունում ես քո կյանքի Տեր ու Փրկիչ և որոշում կայացնում ապրելու ըստ Նրա կամքի ու Նրա առաքելությանը համահունչ կյանքով, Աստված բնակվում է քո ներսում՝ քո էության կենտրոնում․․․ քո սրտում։ Նա մշտապես քեզ հետ է և քո մեջ։ Երբեք կասկածի տակ մի՛ դիր այս անհերքելի ճշմարտությունը։

Այսօր քաջալերում եմ քեզ, որ ամեն Աստծո օր գիտակցես, որ տիեզերքն արարող Աստված, Ում աթոռը հաստատված է Երկնքում նաև բնակվում է Իր հավատարիմ զավակների մեջ։ Նա քո մեջ է բնակվում․․․

Մաղթում եմ, որ օրդ լցված լինի երջանկության այն գիտակցումով, որ Երկնքի ու երկրի Աստվածը քեզ հետ է և քո մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: