december-20

Գլխավոր | Հրաշքներ | Գոյություն չունի՛ ավելի կարևոր բան, քան սերը․․․

Գոյություն չունի՛ ավելի կարևոր բան, քան սերը․․․

Մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Եվ այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Երկնքի ու երկրի Արարիչ Աստծու քաջալերական խոսքով՝ ուղղված Իր զավակներին․․․

«Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31․3

Սիրելի՛ բարեկամ, աշխարհի արարումից ի վեր Աստված երբեք չի դադարել Իր սերը մարդկության հանդեպ դրսևորելը։ Եվ այդ անսահման խորը և անըմբռնելի սիրո գագաթնակետը դարձավ խաչի վրա Տիրոջ կատարած մեծագույն զոհաբերությունը հանուն յուրաքանչյուր մարդու՝ հանուն իմ և քո փրկության։

Սերը Տեր Աստծու էությունն է՝ Նրա մտքերի և Խոսքի հիմքը։ Աստվածաշունչը լի է այնպիսի հատվածներով, որոնք նկարագրում են Աստծո սերն Իր ժողովրդի հանդեպ․  Հին Կտակարանում՝ Իսրայելի հանդեպ, Նոր Կտակարանում՝ Եկեղեցու հանդեպ և այժմ էլ՝ իմ ու քո հանդեպ, որ Տեր Հիսուսի կատարած գործին ու փոխանցած ուսուցումներին հավատալով՝ մաս ենք կազմում Նրա մերօրյա Եկեղեցու։

Աստվածաշնչում կարդում ենք նաև հետևյալ խոսքերը․ « ․․․բայց եթե սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթացիս 13․2)։  

Մեր ողջ սրտով, հոգով ու զորությամբ Աստծուն սիրելը և մեր մերձավորին մեր անձի պես սիրելն Աստծու հետ մեր հարաբերությունների վերականգնման ու ամրապնդման բանալին է։ Իրականում, մեր էությունը․․․ մեր ո՛վ լինելը որոշվում է հենց նրանով, թե ինչպե՛ս ենք մենք սիրում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ շարունակաբար լցվում ենք Տիրոջ սիրով, կարողանում ենք թե՛ ավելի շատ սիրել մեր Տեր Աստծուն, թե՛ հատկապես ավելի ենք սիրում մյուս մարդկանց, և նույնիսկ նրանց, որոնց սիրելը նախկինում դժվար էր և անգամ՝ անհնարին։

Եթե Աստված մեզ պատվիրում է սիրել, ապա դա նշանակում է, որ սիրելը ինքնաբուխ կամ մեզնից անկախ մի զգացում չէ։ Մե՛նք ենք որոշում՝ սիրե՞լ, թե՞ չսիրել։ Սերը կարող է իսկապես փոխել աշխարհը․․․ ոչ միայն այն աշխարհը, որի մեջ ապրում ենք, այլ, մասնավորապես, քո աշխարհը․․․ քո ներաշխարհը։ 

Երբևէ լսե՞լ ես Քորի թեն Բում անունով կնոջ մասին։ Նա վերապրել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի արհավիրքները համակենտրոնացման ճամբարում, սակայն արտասովոր սեր դրսևորեց՝ հրապարակայնորեն ներելով իրեն կտտանքների ենթարկող նացիստներից մեկին։ Կարծում ես՝ այս կինն ավելի հոգևոր ու լա՞վն էր, քան դու, քանի որ նա կարողացավ ներման այդ քայլն անել։ Այդպես չէ։ 

Ահա՛, թե ինչ էր նա ասում․ «Այսպիսով, երանի՜, թե կարողանայի այսպես ասել, թե սովորելով ներել այդ դժվարագույն իրավիճակում՝ ես այլևս ներելու դժվարության չեմ բախվել իմ կյանքում։ Երանի՜ կարողանայի ասել, թե ներման և ողորմած լինելու մասին մտքերն այդ պահից ինքնաբուխ կերպով հորդում են իմ ներսից։ Բոլորովին ո՛չ։ Եթե իմ կյանքի 80 տարիների ընթացքում մի բան սովորել եմ, ապա դա այն է, որ ես չեմ կարող իմ ներսում կուտակել լավ զգացողություններն ու բարի վարքը։ Ես միայն կարողանում եմ դրանք վերցնել Աստծուց ու թարմացնել սկսվող ամեն նոր օրվա համար»։   

Եթե կարծում ես, որ չես կարող սիրել այնպես, ինչպես Աստված է ակնկալում քեզնից, բայց ամբողջ սրտով դա փափագում ես, ապա կարող ես անել միայն մեկ բան՝ սովորի՛ր սեր վերցնել սիրո աղբյուրից՝ Տեր Աստծու սիրով լեցուն հոգատար սրտից։ Ահա հենց սա՛ է նշանակում լինել Երկնքի Արքայության դեսպան այս երկրի վրա։ Դա նշանակում է դառնալ մեկը, ով իր Տեր Աստծուց ընդունում է սեր և հետո փոխանցում այդ սերը մյուսներին։ 

Այսօր ընդունի՛ր Աստծո շնորհքն ու օրհնությունները քո կյանքի մեջ և որոշի՛ր ստանձնել Նրա դեսպանը լինելու պատվավոր առաքելությունը այս երկրի վրա քո պանդխտության բոլոր օրերին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: