July 22

Գլխավոր | Հրաշքներ | Գիտե՞ս ինչու է Աստված խոստումներ տալիս

Գիտե՞ս ինչու է Աստված խոստումներ տալիս

Սիրելի բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված խոստումներ տալիս։ 

Բացատրական բառարանում խոստում բառը նշանակում է «ինչ-որ բանի կատարվելու կամ չկատարվելու մասին հայտարարելը, ինչպես նաև՝ «ասված խոսքի այն հստակ վստահությունը, որի վրա պետք է հիմնվի մարդու սպասումը»։ 

Աստված կարևորում է մարդուն վստահություն փոխանցելը և դա անում է Իր խոստումների միջոցով։ Աստծո խոստումները մարդուն վստահեցնում են, որ նա կարող է հույս դնել Աստծո օգնության և գերբնական միջամտության վրա։

Ոչ թե Աստված ունի խոստումներ տալու կարիք, այլ մարդն ունի Աստծո տված խոստումների կարիքը։ Որպես մարդկային էակներ մենք կարիք ունենք համոզվելու, որ այն հույսը, որն Աստծո վրա ենք դնում հաստատուն է և ճշմարիտ, և որ Աստված մեզ երբե՛ք ամոթով չի թողի, եթե հուսանք Նրան ու բավարարենք Նրա խոստման պայմաններին։ 

Մարդու ամենաիմաստուն որոշումը Աստծուն վստահելն է, որովհետեւ «Աստված մարդ չէ, Նա չի կարող ստել»։ Իրականում, «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի»։  (Թվոց ‭23․19):‬ ‭

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Աստված պահում է Իր բոլոր խոստումները։ Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ ասվածին, որովհետև գիտեմ, թե որքան է Նա փափագում ցույց տալ քեզ Իր սերը։ Նա քեզ այնքա՜ն է սիրում, որ անզիջում կերպով նվիրվել է քեզ համար լավագույն ապագան ապահովելու գործին։ 

Մենք աննկարագրելիորեն մեծ արժեք ունենք Նրա աչքերում, այնպես որ Աստված Իր ամենաթանկն է զոհել ինձ և քեզ համար։ 

Աստծո հետ ընթացքը մի քաղցր ուղի է։ Եվ ես մաղթում եմ քեզ հրաշալի ընթացք նաև առաջիկա յոթ օրերի համար, որոնց ընթացքում մենք միասին կուսումնասիրենք Աստծո խոստումների թեման։ Եվ ուղերձների այս շարքի ընթացքում հիշի՛ր, որ Աստծո խոստումները հենց ք՛եզ համար են։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: