February-19

Գլխավոր | Հրաշքներ | Բացահայտի՛ր հավատքի էությունը

Բացահայտի՛ր հավատքի էությունը

Հավատքի էությունը հասկանալը կարող է շրջադարձային փոփոխություններ բերել ցանկացած մարդու կյանքում։ Աստվածաշնչում գրված է, որ մարդը փրկվում է հավատքով։ Միայն Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործի և ուսուցանած ճշմարտությունների հանդեպ հավատքի առկայության պարագայում է, որ ներվում են մարդու մեղքերը։ Հավատքով է մարդն արդարանում Տեր Աստծու առջև, և առանց հավատքի անհնարին է ապրել Տեր Աստծուն հաճելի կյանքով։ 

Սիրելի՛ բարեկամ, ինչպես մեր զգայարանները մեզ հնարավորություն են տալիս ընկալել և հաղորդակցվել մեզ շրջապատող ֆիզիկական աշխարհի և դրանում ապրող արարածների հետ, այնպես էլ հավատքն այն հոգևոր միջոցն է, որի շնորհիվ մենք ընկալում ենք հոգևոր իրականությունն ու հաղորդակցվում հոգևոր աշխարհի հետ։

«Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1

Հավատքը ծնվում է Աստծու Խոսքին վստահելուց։ Հոգևոր աշխարհն անհասանելի է մեր ֆիզիակական զգայարանների համար։ Դրա համար այն նկարագրվում է որպես աներևույթ կամ չերևացող։ Երբ մարդը վստահում է Աստծու Խոսքին և հոգևոր աշխարհի իրողությունների մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, նրա մոտ զարգանում է հավատքի զգայարանը։ Նման մարդը սկսում է տեսնել հոգևոր իրողությունները հավատքի շնորհիվ։

«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10.17

«Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու Նրա անունով հավիտենական կյանք ունենաք» (Հովհաննես 20.31

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շատերն են հավատում, որ Աստված կա, սակայն չեն հավատում Աստծու Խոսքին։ Մարդիկ անգամ պաշտում են Քրիստոսին՝ առանց Նրա պատվիրաններին ծանոթ լինելու կամ Նրա պատվերներին հնազանդվելու։ Աստվածաշունչը նման հավատքը կոչում է մեռած հավատք, որը ո՛չ մի օգուտ չի կարող տալ մարդուն (տե՛ս Հակոբոս 2.14,26 խոսքերը)։

Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որպեսզի Աստված խոսի քո սրտին վերը բերված աստվածաշնչյան խոսքերի միջոցով և բացահայտի առողջ ու ճշմարիտ հավատք ունենալու կարևորությունը։ Եվ աղոթում եմ նաև, որ հավատքի էության բացահայտումը քո կյանքում մի նոր էջ բացի՝ Աստծու օրհնություններով և Նրա բարեհաճությամբ հագեցած մի ընթացք, որտեղ դու ապրում ես լիարժեք և ուրախ կյանքով։

«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 2

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: