October-19

Գլխավոր | Հրաշքներ | Աստված Հավիտենական Վեմ է

Աստված Հավիտենական Վեմ է

Սիրելի՛ բարեկամ, կան ծառեր, որոնք ապրում են հարյուրամյակներ: Սերունդներ կարող են գալ ու անցնել, իսկ նրանք հաճախ մնում են կանգուն և աճում ու մեծացնում իրենց սաղարթները…

Օրինակ՝ Արցախի Սխտորաշեն գյուղի հանդամասում աճում է ԱՊՀ երկրների տարածքի ամենահին ծառը, որը 2040 տարեկան է։ Իսկ Միացյալ Նահանգների ամենահին ծառը մոտ 5000 տարեկան է: Այն Կալիֆոռնիայի Սպիտակ լեռներում է և շատ դիպուկ անվանում ունի՝ «Մաթուսաղա»:

Ինչպիսի՜ երկար կյանք: Նման երկարակյաց ծառերն իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք և հարգանք են պահանջում… Երբ կանգնած ես նման ծառերի կողքին, կարող ես պատկերացնել, որ դրանք եղել են Տեր Հիսուսի ժամանակներում կամ գուցե նույնիսկ ավելի առաջ: Դրանք մարդկային պատմության կենդանի վկաներն են։

Աստվածաշունչը խոսում է Տեր Աստծու բազմաթիվ անունների մասին, որոնք ոչ թե մարդկային անունների նմանությամբ են տրված, այլ խոսում են Աստծու բնույթի մասին։ Եվ այս անուններից մեկն էլ Հավիտենական Վեմն է․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, Նա քո ամրոցն է, քո վահանը, քո դրոշը, որովհետև Տեր Աստված Հավիտենական Վեմ է» (Եսայիա 26․4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս հիշեցնեմ քեզ, որ Աստված հավիտենական է՝ Նա միշտ եղել է և միշտ կլինի: Եթե քո կյանքը Նրա ձեռքերում է, ապա այլևս կարիք չունես որևէ բանից տագնապելու կամ վախերի մեջ ապրելու։ Նա Հավիտենական Վեմն է՝ այն Ժայռը, որի վրա կառուցված տունը կանգուն է մնում բոլոր փորձությունների ժամանակ։ Դու կարող ես վստահել Նրա ապահովությանը։ Քո կյանքը Նրա ձեռքերում է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: