May-8

Գլխավոր | Հրաշքներ | Աստված լավագույն ծրագիրն ունի քեզ համար

Աստված լավագույն ծրագիրն ունի քեզ համար

Սիրելի՛ բարեկամ, այսօր ես քեզ հրավիրում եմ մի պահ կանգ առնելու ու մտորելու Երեմիա 29.11 խոսքի «գիտեմ» բառի շուրջ. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11):

Իրականում, Աստված գիտի քո անցյալը, քո  ներկան և քո ապագան:

  • Քո անցյալի վերաբերյալ. անկախ նրանից, թե ինչ փորձություններով և ինչ դժվարություններով ես անցել, Աստված ցանկանում է մխիթարել և վերականգնել քեզ: Նա ամեն բան գիտի քո մասին։ Նա գիտի ցանկացած մանրամասնություն։ Աստված Նա է, Ով կշռում է սրտերը, և քննում մարդկանց մտքերը: Նա գիտի, թե ինչն է քեզ տխրեցնում ու վշտացնում։ Նա գիտի, թե ինչն է քեզ ուրախացնում և լցնում հույսով։ Ահա թե ինչ է Նա ասում քեզ քո անցյալի մասին. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիներին 5.17):

Աստված քաջալերում է քեզ առաջ ընթանալ:

  • Քո ներկայի վերաբերյալ․ Տերը նույնպես հիանալի կերպով տեղեկացված է քո ներկայի մասին։ Ահա թե ինչ է սաղմոսերգուն խոստովանում այս հատվածում․ «Տե՛ր, Դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները, Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, Դու բոլորը գիտես։   Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, Դու բոլորը գիտես։  Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և Քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ (Սաղմոս 139․1-6):

Հենց որ սկսես անհանգստանալ, ինքդ քեզ հիշեցրու այս խոսքերը․ «Աստված գիտի ամեն բան»:

Աստված գիտի յուրաքանչյուր իրավիճակ, որի միջով անցնում ես։ Նա տեսնում է քո պայքարը: Նա լսում է քո հարցերը: Նա հասկանում է քո մտահոգությունները:

  • Քո ապագայի վերաբերյալ․ Նա գիտի բոլոր ծրագրերը, որոնք Նա ունի քեզ համար և ունեցել է քեզ համար դեռևս քո ծնվելուց առաջ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղի՛ր, որ Աստված քեզ անձնապես և կատարելապես ճանաչում է, և որ Նա սիրում է քեզ… մասնավորապես քեզ: Դու առանձնահատուկ մեկն ես Նրա համար, և Նրա ծրագիրը քո կյանքի համար հնարավոր լավագույնն է:

Եթե քո անցյալը կամ ներկան մթագնում են քո ապագայի վերաբերյալ պատկերացումներդ, ապա հիշի՛ր, որ այն ոչ թե քո պատկերացմամբ է լինելու, այլ Աստծո, Ով գիտի քո ապագան և լավագույնն է պատրաստել քեզ համար: Տեղ մի՛ տուր սուտ մտքերին, այլ վստահի՛ր Աստծո Խոսքին։ 

Գեղեցիկ օր եմ մաղթում Տեր Աստծո քաղցր ու բժշկարար ներկայության մեջ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: