2021-04-29

Գլխավոր | Հրաշքներ | Աստված բարի է քո հանդեպ

Աստված բարի է քո հանդեպ

Տիեզերքի Արարիչ Տերը դաժան ու անկանխատեսելի հայր չէ, ինչպես ոմանք են մտածում: Ընդհակառակը, Աստված, որ ստեղծել է քեզ, անսահման սիրով սիրում է քեզ, բարի է, հատուկ ծրագիր ունի քո փրկության և Իր հետ քո մտարմության վերաբերյալ և ոչ մի կերպ մտադրված չէ վնաս հասցնել քեզ ու քո կյանքին:

Աստվածաշնչում այնքա՜ն շատ խոսքեր կան, որոնք խոսում են մեր հանդեպ Աստծո բարության, ողորմության և սիրո մասին,,,: Ահա դրանցից մի քանիսը.

·        «Տե՛ր, Քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և Քո հավատարմությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 36․5):

·         «Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից Քո գթությունը. Քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ» (Սաղմոս 40.11)։

Նրա բարության և սիրո միջոցով դու կարող ես փրկվել և նույնիսկ բժշկություն ընդունել և դա ոչ թե քո սեփական գործերի շնորհիվ, այլ՝ Նրա ողորմության (տե´ս Տիտոս 3․5

Սիրելի բարեկամ, այսօր ես քաջալերում եմ քեզ հավատալ ու համոզված կերպով վստահել Աստծո բարությանը՝ Նրա, ով փափագում է անպատմելի հրաշքներ գործել քո կյանքում՝ բժշկել քեզ, ազատել ընկճվածության ծանր բեռից, լցնել քեզ հույսով, վերականգնել քո ընտանիքը, կյանքդ լցնել ուրախությամբ ու իմաստով և նման շատ այլ բարիքներ պարգևել քեզ:

Աստվածաշունչն ասում է, որ գողը (սատանան) գալիս է միայն գողանալու (առողջությունն օրինակ), սպանելու, քանդելու, իսկ Տեր Հիսուսն եկավ, որ մենք կյանք ունենանք և լիառատ կերպով ունենանք այն: Այսօր մի կողմ դիր բոլոր կասկածներդ ու սխալ պատկերացումներդ և հավատա, որ Տեր Հիսուսը գործելու է քո կյանքում և դու հետ ես ընդունելու այն ամենն, ինչը թշնամին գողացել է քեզնից։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ միասին աղոթենք Սաղմոս 85․7 խոսքի համաձայն. «Մեզ ցո՛ւյց տուր Քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ Քո փրկությունը, խնդրում ենք՝ բժշկի՛ր մեզ և միջամտի՛ր մեր կյանքի բարդ իրավիճակներին։ Տեր Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամե՛ն»։

Սիրով քեզ հետ կիսվում եմ նաև Աստծո բարության մասին իմ այս պատգամը, որը  «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն» պատգամների շարքի մաս է կազմում։
https://youtu.be/2HL25rFAKwY?list=PL4IioXdxLiOj3BOHQO1DUw8icIw0irbX8

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: