June-7

Գլխավոր | Հրաշքներ | Աստված այսօր գերբնական կերպով գործում է մարդկանց կյանքերում

Աստված այսօր գերբնական կերպով գործում է մարդկանց կյանքերում

Սիրելի՛ բարեկամ, երբևէ նման մտքեր ունեցե՞լ ես՝ կարդալով Նոր Կտակարանի արտասովոր հրաշքների մասին. «Լավ, կարծում եմ դրանք հրաշալի իրադարձություններ են եղել Քրիստոսի առաջին աշակերտների համար, բայց իմ կյանքում և իմ միջոցով երբեք նման հրաշքներ չեն կատարվի»։

Այդքան վստահ մի՛ եղիր, որովհետև Տեր Հիսուսն ասում է.

«Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն»։ (Տես՛ Մարկոս 16․17-18 խոսքը)։

Որքան էլ, որ անհավանական թվա, երկու հազար տարի առաջ Տեր Աստծո տված խոստումները այսօր էլ իրենց ուժը չեն կորցրել։ Աստծո Խոսքը չունի վաղեմության ժամկետ, իսկ Նրա խոստումների հարցում կարևորը այդ խոստումների պայմաններին բավարարելն է։ Երբեմն միայն Աստծո Խոսքի խոստումների ճշմարիտ լինելու հանդեպ հավատքի բացակայությունն է մեզ հետ պահում գերբնական ոլորտում գործելուց և Տեր Աստծո անունը մեր և մյուսների կյանքում փառավորելուց։ 

Թշնամին, անկասկած, քնած չէ և իր վաղեմի զենքը՝ ստությունն ու դրա ծնած կասկածները, ամբողջ ուժով կիրառում է Քրիստոսի աշակերտների դեմ։ Նա է ստորև բերված մտքերի և նմանատիպ այլ ստությունների հեղինակը․

  • «Աստծո զորությունը պակասել է մեր օրերում»։
  • «Դու արժանի չես, որ Աստծո հրաշքները տեսնես քո կյանքում»։
  • «Դու արժանի չես անգամ ծառայելու Աստծուն, էլ ինչպե՞ս Աստծո զորությունը կգործի քո միջոցով»։
  • «Ես նախ պետք է հոգևորապես հասունանամ ու շատ գիտելիք հավաքեմ, որպեսզի կարողանամ մյուսներին ծառայել»։

Սակայն, Աստված միայն մեկ պայման է առաջ քաշում մարդու ծառայության և Իր զորության հեղման միջոցը լինելու հարցում։ Նա մեզնից չի պահանջում որեւէ առանձնահատուկ բան անել, բացի Իրեն հավատալուց։ Հովհաննես 11․40 խոսքում կարդում ենք. «…եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։

Մեր օրերում շատացել են մոլորեցնողները և դեռ ավելի են շատանալու, որքան որ մոտենա Տեր Հիսուսի վերադարձի օրը։ Սակայն հիշի՛ր, որ Աստված չի փոխվել։ Նա նույնն է երեկ, այսօր ու հավիտյան։ (Տես՛ Եբրայեցիս 13․8 խոսքը

Հիշի՛ր, որ սատանան ստության հայրն է։ Նա իր կրակոտ նետերով հարձակում է գործում քո մտքի վրա, որպեսզի աղավաղի Աստծո մասին ճշմարիտ պատկերացումները և խանգարի Նրա գործին քո կյանքում և քո միջոցով՝ մյուսների կյանքերում։

Այսպիսով, կոչ եմ անում քեզ լրջորեն վերաբերվել այս խնդրին և ձեռնարկել հետևյալ քայլերը․.

  • Գրի՛ առ բոլոր այն ստերն ու թյուրիմացությունները, որոնք եղել են քեզ մոտ Աստծո և հավատքի կյանքի վերաբերյալ, իսկ դրանց կողքին գրիր ճշմարտությունը քեզ փոխանցող աստվածաշնչյան խոսքերը։ 
  • Հիշի՛ր քո ինքնության մասին։ Դու Աստծո զավակն ես, Նրա էության, բնույթի և զորության ժառանգորդը։
  • Անգիր սովորի՛ր կամ հատուկ տետրի մեջ գրի՛ առ այն աստվածաշնչյան հատվածները, որոնք քեզ են փոխանցում քո իրավիճակների կամ Աստծո մասին ճշմարտությունները կամ որպես հավատքի վահան կօգնեն քեզ ստության նետերը հանգցնելու գործում։
  • Մշտապես հայտարարի՛ր, որ մերժում ես չարի ստությունները և հավատում ես Աստծո Խոսքի ճշմարտություններին և խոստումներին։ Հակառակվի՛ր սատանային, որպեսզի նա փախչի քեզնից։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, և ամենակարևորը՝ երբե՛ք չհուսահատվես։  Որքան շատ ժամանակ անցկացնես Տեր Աստծո հետ, աղոթես ու խորհես Աստվածաշնչի շուրջ, որքան շատ հավատաս ու վստահես Աստծուն, այնքան արագ ու կայուն կլինի քո հոգևոր աճը։ 

Մենք չենք կարող լինել գերբնական զորությունների դրսևորման և հրաշքների ու բժշկությունների հեղինակը։ Տերն է դրանք նախաձեռնողն ու իրականացնողը։ Սովորի՛ր հավատալ և վստահել Աստծուն։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ շուտով, դու կտեսնես, որ դրանք կատարվում են քո կյանքում և քո միջոցով՝ մյուսների կյանքում։ Սպասի՛ր Աստծո հրաշքներին…

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: