October-20

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո հրեշտակները քեզ հետ են

Աստծո հրեշտակները քեզ հետ են

Գիտե՞ս, որ մարդը երբե՛ք մենակ չի կարող լինել: Աստված տեսնում է յուրաքանչյուրին։ Իսկ Իր զավակների առումով Նա նաև հատուկ ծրագրեր ունի, որոնք ձգտում է իրականացնել: Նա առաքելություն ունի քեզ համար և այդ նպատակով նաև օգնականներ է դնում քո կողքին…

Այո՛, Աստվածաշունչը խոսում է հրեշտակների մասին, որոնց անվանում է սպասավոր հոգիներ և որոնք թե՛ Աստծուն են ծառայում և թե՛ Աստծո կողմից ուղարկվում են օգնելու այն մարդկանց, որոնք փափագում են ապրել Աստծո կամքով և այս երկրային կյանքում իրականացնել այն առաքելությունը, որն Աստված է նրանց վստահել։

Սիրելի բարեկա՛մ, այնքա՜ն եմ ուզում, որ դո՛ւ էլ օգտվես այս գերբնական օգնությունից․․․ Իսկ այդ օգնությունն ընդունելու պայմանը Տեր Հիսուս Քրիստոսին հավատալն ու Նրա աշակերտը դառնալն է։ Տե՛ս, թե ինչ է այս մասին ասում Աստվածաշունչը․ «Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1․14

Մենք ունենք հոգևոր թշնամի։ Եվ երբ նրա զորքը հարձակվում է քեզ վրա, ապա Աստծո հրեշտակները գիտեն՝ ինչպես պաշտպանել քեզ:

Նման պաշտպանության վառ դրսևորում էր այն, ինչը պատահեց Պետրոս առաքյալի հետ, երբ նա բանտարկած էր։ Մինչ նա քնած էր երկու պահակների մեջտեղում, իսկ առնվազն ևս 16 այլ պահակներ հսկում էին նրա խցի դուռը, Աստծո հրեշտակը եկավ և անհավանական կերպով ազատեց նրան բանտից՝ ապահով կերպով անցկացնելով նրան բանտի դռների միջով և պահապանների կողքով (տե՛ս Գործք 12․4-11

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այս ամենը գրված է Աստվածաշնչում, որպեսզի ես և դու մեկ բան հասկանանք՝ եթե մենք մեր կյանքը վստահել ենք Աստծուն և դարձել Տեր Հիսուսի աշակերտները, ապա Նա՛ է վերահսկում մեր կյանքի ընթացքը և մենք ոչնչից չպե՛տք է վախենանք։

Իսկ եթե, այնուամենայնիվ, քո կյանքում լինում են պահեր, երբ քեզ միայնակ ես զգում, ապա ինքդ քեզ հիշեցրու աստվածաշնչյան անխախտ ճշմարտությունը՝ Աստված քո կողքին է և Նա անձամբ է հոգ տանում քո մասին: Եվ եթե թշնամու ողջ զորքն էլ հարձակվի քեզ վրա, ապա Աստված հրեշտակներ է կարգել՝ սպասավոր հոգիներ, որոնք արագ օգնության կհասնեն քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: