August 19

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո ծրագիրը հաշտությո՛ւնն է ?

Աստծո ծրագիրը հաշտությո՛ւնն է ?

Սիրելի՛ բարեկամ, մի քանի օր շարունակ մենք կզրուցենք խաթարված հարաբերությունների բժշկության մասին։ 

Գիտե՞ս արդյոք, որ մարդկության համար Աստծո մեծագույն ծրագիրը հաշտությունն է։ Տեր Աստված հատուկ կարևորություն է տալիս հարաբերություններին․․․ Նա ուզում է, որ դու մտերիմ լինես Իր հետ և մտերիմ լինես քո ընտանիքի ու սիրելիների հետ։ 

Տեր Հիսուսը կատարյալ օրինակ եղավ մեզ համար նաև այս առումով․ Նա մտերիմ էր Իր երկնային Հոր հետ և միշտ մարդկանց կողքին էր։ Նա մտերմանում էր նրանց հետ, ովքեր ոչ միայն հաճելի չէին հասարակության համար, այլև անընդունելի ու նույնիսկ մերժված։

Հաշտությունը կործանում է Աստծո և մարդկանց հետ մեր հարաբերություններում առկա պատնեշները։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, կա՞ արդյոք ինչ-որ բան քո կյանքում, ինչը խոչընդում է Աստծո կամ մարդկանց հետ քո հարաբերություններին։ Եթե այո, ապա ե՛կ միասին այդ խոչընդոտները թողնենք Աստծո գահի առաջ։ Նա կարո՛ղ է վերացնել այն ամենը, ինչն անհնար է թվում քեզ, քո բոլոր սահմանափակումները․․․ որովհետև Ամենակարող Աստծո համար չկան անհնարին որևէ բան

Տեր Աստված հայտնում է Իր սպասելիքները մեզանից Իր Խոսքում․ «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք» (Հովհաննես 13․34

Հաշտությունը հնարավոր է միայն Աստծո միջամտությամբ։ Ուրիշներին իսկապես սիրելու քո ունակությունը ուղղակիորեն բխում է Աստծո հետ ունեցած քո մտերմությունից։   

Նախևառաջ, մոտենալով Աստծուն՝ այն Միակին, Ով կարող է լիովին բժշկել քո սիրտը, դու կկարողանաս լարված հարաբերություններդ վերածել խաղաղությամբ լեցուն հարաբերությունների։    

Ե՛կ աղոթենք միասին․ «Տե՛ր, ես այսուհետ ուզում եմ գոհացնել Քո սիրտը, կատարել Քո կամքը, ավելի մտերիմ դառնալ Քեզ հետ։ Ընդունում եմ Քո շնորհը, որպեսզի հաշտություն ունենամ, կարողանամ ներել և սիրել անկեղծությամբ։ Տե՛ր Աստված, խնդրում եմ, որ իմ կյանքում Քո օգնությամբ հաշտություն հաստատվի և բժշկվեն իմ բոլոր խաթարված հարաբերությունները։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: