August-28

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու զորությունը դրսևորվում է, երբ դու կարիքի մեջ ես․․․

Աստծու զորությունը դրսևորվում է, երբ դու կարիքի մեջ ես․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

Ի՞նչ կարիքի մեջ ես դու հայտնվել այսօր։

Ճիշտ ինչպես մեր ընկերների հավատարմությունն է երևում, երբ մենք նեղության կամ կարիքի մեջ ենք, այնպես էլ Տեր Աստծու ողորմածությունն ու սերն են դրսևորվում, երբ մենք դրանց կարիքն ենք ունենում։ Նա հավատարիմ, սրտակից ընկեր է։  

Ըստ Աստծու Խոսքի՝ Տերը հոգ է տանում մեր կարիքների համար Իր հարստության համաձայն և Հիսուս Քրիստոսի փառքի միջոցով։

«Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպպեցիս 4․19

Քո բոլոր կարիքները, առանց բացառության, հայտնի են Աստծուն։ Եթե ես այժմ քեզ նորից հարցնեմ՝ «Ի՞նչ կարիքի մեջ ես», պատասխանը նույնը կլինի՞։ Գուցե դու մի երկար ցուցակ գրես, որը կներառի ոչ միայն քո հուզական խնդիրները, այլև քո հոգևոր ու ֆիզիկական կարիքները։  

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մինչ դու մտքում կազմում ես այդ ցուցակը, ուզում եմ քեզ հիշեցնել, որ՝

  • Տեր Աստված տեսնում է քեզ, Նա գիտի և ճանաչում է քեզ, Նա սիրում է քեզ՝ անկախ բոլոր հանգամանքներից։
  • Տեր Աստված բավարարում է քո բոլոր կարիքները համաձայն Իր հարստության։
  • Տեր Աստված հոգում է քեզ համար այնպես, որ քո միջոցով փառավորվի Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ 
  • Տեր Աստված մեզ ապահովել է ամեն բանով Տեր Հիսուսի միջոցով։ 

Ես քեզ հրավիրում եմ համարձակությամբ մոտենալու Աստծո շնորհքի գահին, որպեսզի ողորմություն և շնորհք գտնես քո նեղությունների ու կարիքի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: