July-20

Գլխավոր | Հրաշքներ | Առաջ ընթացի՛ր Աստծուն համաքայլ

Առաջ ընթացի՛ր Աստծուն համաքայլ

Սիրելի՛ բարեկամ, արդյոք ծանո՞թ ես Ենոքի մասին աստվածաշնչյան պատմությանը։ 

Ենոքի մասին գրված է Ծննդոց գրքում, սակայն բավականին հակիրճ։ Այնուամենայնիվ, անգամ այս կարճ նկարագրության մեջ մեզ համար շատ կարևոր տեղեկություն ենք կարդում․ «Ենոքն Աստծու առաջ քայլեց…» (Ծննդոց‬ ‭5․24):‬ ‭

Մեր իրական «էությունը» դրսևորվում է մեր առօրյա կյանքում, այլ ոչ թե այն ժամանակ, երբ մյուսների «ուշադրության կենտրոնում» ենք։ 

Հեշտ բան չէ Աստծո հետ համաքայլ ընթանալը։ Հենց առաջին մի քանի քայլից հետո մենք կարող ենք հետ ընկնել Նրանից։ 

Մենք կարիք ունենք սովորելու, թե ինչպես համաքայլ ընթանալ մեր Տեր Աստծո հետ։ Մենք կարիք ունենք նմանվելու Տեր Հիսուսին և ապրելու Նրա նման, Ով անում էր այն, ինչը Հայրն էր Նրան հուշում (տե՛ս Հովհաննես 5․19 խոսքը)։

Ինչպե՞ս։ Ո՛չ թե մեր տրամաբանությամբ կամ մտային կարողությունների շնորհիվ, այլ ամեն օր Տեր Աստծու հետ մեր անձնական մտերիմ հարաբերությունը զարգացնելու արդյունքում։

Միայն այդ ժամանակ է, որ Սուրբ Հոգին փոխակերպում է մեր մտածելակերպի ԴՆԹ-ն այնպես, որ սկսում ենք դրսևորել Տեր Հիսուսի մոտեցումները, հավատարիմ մնալ Նրա սկզբունքներին և փափագել Նրա նպատակներն իրագործելուն։

Ենոքն Աստծու հետ համընթաց էր քայլում։ Նա Աստծու առջև էր վարվում։ Նրա կյանքն Աստծու հետ էր, Աստծու առջև և Աստծու համար։ Այս ամենը խոսում է Աստծու հետ նրա ունեցած մտերմության մասին։ Հենց սա է Աստված ակնկալում ինձնից ու քեզնից։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, փափագի՛ր Աստծու հետ մտերմությանը։ Փորձի՛ր Աստվածաշնչի օգնությամբ հասկանալ, թե ինչպես կարող է մարդն Աստծու հետ մտերմություն զարգացնել։ Ո՛չ թե կռահիր, այլ ուսումնասիրի՛ր Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները։ Փնտրի՛ր Նրա հետ մտերմության ուղիները և անպայման կգտնես։ Աստված Ի՛նքն է փափագում քեզ հետ մտերմանալ։ Սովորի՛ր առաջ գնալ Տեր Աստծու ընթացքի հետ համաքայլ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: