2021-04-13

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր մի պահ դադար վերցրու․․․

Այսօր մի պահ դադար վերցրու․․․

Երբ ես երեխա էի, մի հայտնի խաղ էինք մենք խաղում մեր բակում, որ կոչվում էր «վազոցի-բռնոցի»։ Խաղացողներից մեկը պետք է վազեր ու բռներ որևէ մեկին, ով իր հերթին էր դառնում վազող-բռնող։ Մյուսների համար նրանից փախչելու միայն մեկ ուղի կար՝ վազե՛լ։ 
Խաղի կանոնների մեջ մի շատ օգտակար պայման կար։ Փախչողները կարող էին գոչել «ստոպ», ինչը նշանակում էր դադար, և  խաղը կանգնում էր, որպեսզի կարողանայինք հանգստանալ և շունչ առնել։ 

Սիրելի բարեկամ, դու երբևէ ունեցե՞լ ես այնպիսի մի զգացում, ասես ինչ-որ մեկը ընկել է քո հետևից։ Զգացե՞լ եք, որ որոշ իրավիճակներ ճնշում են քեզ։ Այնպիսի զգացումներ, ինչպիսիք են գործերը ժամանակին չհասցնելու վախը, ամուսնալուծվելու վտանգը, ֆինանսական խնդիրները կամ առողջության հետ կապված հարցերը։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան մեր «հետևից վազող» որոշակի իրավիճակներ կամ մեզ ճնշող տհաճ երևույթներ։ 

Սակայն երբե՛ք չմոռանաս, որ Աստծո շնորհքով, դու կարողություն ունես շրջանցել քո կյանքում առաջ եկած ճնշումը։ Ինչպե՞ս։ Մեր մանկական խաղի նմանությամբ դու իրավունք ունես գոչելու՝ «ստո՛պ» կամ «դադա՛ր»։ Կյանքի ճնշումներից փախչելուց «ընդմիջում» վերցնելը մեզ ժամանակ է տալիս օգնության կանչելու այն Մեկին, Ով օգնում է քեզ շունչ քաշել՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Գիտե՞ս արդյոք, որ «սելա» բառը հաճախ թարգմանվում է որպես «դադար»։ Մենք հաճախ ենք հանդիպում այդ բառին Աստվածաշնչի Սաղմոսներ գրքում՝ ավելի քան 70 անգամ։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե մենք օրվա մեջ գոնե երկու անգամ կարողանայինք իրական դադար առնել։

Տեր Հիսուսն է խաղաղության Իշխանը (տե՛ս Եսայիա 9.6

Նա այն Մեկն է, Ով ունակ է դադարեցնելու անձրևը, սաստելու քամուն և խաղաղեցնելու փոթորիկը  (տե՛ս Մատթևոս 14.22-32

Ցանկացած ժամանակ դու կարող ես խոսել Նրա հետ և բացել սիրտդ Նրա առջև։ Բացի՛ր խնդիրներդ Նրա առջև և ընդունի՛ր Նրա խաղաղությունը՝ խաղաղություն, որը անհնարին է ըմբռնել մարդկային մտքի ու երևակայության օգնությամբ։ 

Ես աղոթում եմ, որպեսզի «Աստծո խաղաղությունը, որը վեր է ամեն մտքից, պահպանի քո սիրտն ու մտքերը Քրիստոս Հիսուսով» (ըստ Փիլիպպեցիս‬ ‭4․7‬ խոսքի)։ 

Նրա խաղաղությունը հասանելի է քեզ։ Դու ցանկացած իրավիճակի միջով ապահով կանցնես, որովհետև «հանդարտությամբ և վստահելով կլինի քո զորությունը» (‭Եսայիա‬ ‭30․15‬‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դադա՛ր տուր, շո՛ւնչ քաշիր, կա՛նգ առ Նրա ներկայության մեջ։ Վայելիր Աստծո բարեհաչությունը։ Ընդունի՛ր Նրա խաղաղությունը և շարունակի՛ր ընթացքդ՝ ազատված քո կյանքի  ողջ լարվածությունից, ճնշումներից ու սթրեսներից։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: