May-28-1

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր դու անձամբ կարող ես ծառայել Տեր Հիսուսին:

Այսօր դու անձամբ կարող ես ծառայել Տեր Հիսուսին:

Տեր Հիսուսի մեջ իմ ամենասիրած կողմերից մեկն այն է, որ Նա հավանում էր պարզ, բայց ճշմարիտ բաները: Ինչ էլ անես Նրա համար, եթե դա արել ես սրտանց և հանուն Աստծո, ապա, հավատա, քո արածը շատ ավելի մեծ դրական ազդեցություն է թողնելու, քան որ կարող ես երբևէ պատկերացնել։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի խոսքերը․

«Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» ‭‭Մատթեոս‬ ‭25.40:

Այս հատվածում Տեր Հիսուսը խոսում է այն մասին, որ եթե մեկը խմելու ջուր է տալիս նրան, ով ծարավ է, այցելում է նրան, ով հիվանդ է և հագուստ է տալիս նրան, ով մրսում է և այլն… (տե՛ս Մատթեոս 25․34-40 հատվածը), ապա այդ փաստը աննկատ չի կարող մնալ Իր աչքերից նա հայտարարում է, որ եթե այդ ամենն անում ենք Իր անունով, ապա դա նույնն է, որ հենց Տիրոջն ենք դա անում։

Սիրելի բարեկամ, մի՛ վարանի՛ր այսօր սիրո ու կարեկցանքի թեկուզ ինչ-որ փոքրիկ դրսևորում ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ։ Դա Աստծո աչքին մեծ արժեք ունի և, որպես քրիստոնյա, երբ դու դրսևորես նման վարքագիծ և ունենաս նման գործեր, ապա նշանակում է, որ դու անում ես այդ ամենը հենց Տեր Հիսուսի հանդեպ: Նրա Սիրտը լցվում է ցնծությամբ և գոհությամբ, երբ մենք ուշադրության ենք արժանացնում կարիքի մեջ գտնվողներին:

Աստծո համար թանկ ու հարազատ զավակ, շնորհակալ եմ սիրո յուրաքանչյուր դրսևորման համար, որը դու ամեն օր ցուցաբերում ես մարդկանց հանդեպ։ Մի՛ նայիր նրանց արձագանքներին, գնահատելուն կամ չգնահատելուն, շնորհակալ լինելուն կամ արհամարհական վերաբերմունքին։ Նայի՛ր Տեր Հիսուսին։ Ես համոզված եմ, որ Նրա սիրտն ուրախանում ու ցնծում է քեզնով և ասում է. «Ես գիտեմ, որ դու դա հենց հանուն Ինձ և Ինձ համար արեցիր»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: